«Ժողովուրդ». Նոյեմբերյան քաղաքում հավկիթները վաճառվում են հատը 100 դրամով
Տավուշի մարզի խանութներում հիմա տնական հավերի ձվեր չեն վաճառվում: Եղանակը ցրտել է, և տնական հավերը քիչ թվով ձվեր են ածում: Գյուղացիներն էլ նախընտրում են սնվել իրենց հավերի սակավաթիվ հավկիթներով և ոչ թե դրանք վաճառքի հանել: Իսկ տնական հավկիթի սիրահարները ստիպված են բավարարվել խանութներում առկա, Հայաստանի տարբեր թռչնաֆաբրիկաների կամ արտերկրից Հայաստան ներկրված արտադրանքով: Այն էլ' զգալիորեն թանկ գնով: Գրում է «Ժողովուրդ»-ը:
Արդեն մի քանի օր է, ինչ Նոյեմբերյան քաղաքում հավկիթները վաճառվում են հատը 100 դրամով: Խանութների վաճառողներն ասացին, որ նախորդ խմբաքանակի հավկիթները վաճառվում էին հատը 60-80 դրամով: Այսպիսով' հավկիթի գնի նշանակալի թանկացում է տեղի ունեցել: Հետաքրքիր է՝ արդյոք այս հարցով ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովը որևէ բացահայտում կանի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում