Երիտասարդ մարզուհու անհավանական գեղեցիկ ֆոտոսեսիան ձմեռային անտառում՝ գորշ արջի հետ
LifestyleՎայրի բնության մեջ, հանդիպումը գորշ արջի հետ կարող է ճակատագրական լինել: Այս արջերն իրենց բնույթով մենակյաց են, չեն սիրում շփվել, հատկապես մարդկանց հետ: Սակայն 24-ամյա ավստրուհի Ստեֆանի Միլլինգերին հաջողվել է ընկերանալ նույնիսկ այսպիսի վտանգավոր գիշատիչի հետ, ինչպիսին է գորշ արջը: Orer.am-ը կներկայացնի մանրամասները.
Աղջիկը դարձել է գերմանական տաղանդների շոուի եզրափակման փուլի մասնակից և իր երկրպագուների համար կազմակերպել է անհավանական ֆոտոսեսիա՝ ձմեռային անտառում, Ստեֆան մականունով գորշ արջի հետ:
Ստեֆանին պրոֆեսիոնալ մարզուհի է, մարզվում է օրական 7 ժամ: Ստեֆանիի և Ստեֆանի լուսանկարները հիանալի են ստացվել:

Ինչը կարող է ավելի հիասքանչ լինել բնության գրկում առավոտյան յոգայից, այն էլ այսպիսի հիանալի աշակերտի հետ:
Ինստագրամում աղջիկն ունի ավելի քան 16 000 հետևորդ:




Ստեֆանին բոլոր հնարավորություններն ունի մրցույթում հաղթելու: Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք...