Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
ՀասարակությունԱրմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող՝ նրա կինը մեղսունակ է ճանաչվել: Այս մասին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն՝ կինը ճանաչվել է մեղսունակ: Քրեական գործով նախաքննության ավարտվել է և գործի նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու նպատակով»,- նշեց Տռուզյանը: