Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ՀասարակությունՀամաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետն արդեն բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Այս մասին նշվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ և անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար: Կազբեգի անցակետի հատվածում, ձնամաքրման աշխատանքները դեռ շարունակվում են։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կան կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247-ը բեռնատար, 32 մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս: