Երևանում կտեղադրվի պետական, քաղաքական և հասարակական գործիչ Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ
ՀասարակությունԵրևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում Երևանի ավագանու անդամները քննարկել և հավանություն են տվել պետական, քաղաքական և հասարակական գործիչ Ռաֆայել Պապայանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Հուշատախտակը կտեղադրվի Երևանի Կասյան 3 հասցեում: