Երևանի ավագանին հաստատեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին բնակարան հատկացնելու նախագիծը
ՀասարակությունԵրևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստում ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.71՝ 65.9 քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լարային խմբի կոնցերտմայստեր Արամ Ասատրյանին: Որոշման նախագիծը հիմնավորվել է հաշվի առնելով Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմում Արամ Ասատրյանի հանդես գալու, ստեղծագործելու համար նպաստավոր պայմաններ ապահովելու, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունը: