ՀՀ որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 26-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, ուստի նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կուտակվել է 385 բեռնատար: