Փրկարարներն ավտոմեքնա են դուրս բերել արգելափակումից
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 26-ին, ժամը 18:57-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտակա հանդամասում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 45-րդ կմ-ի մոտակա հանդամասից՝ արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 21 OL 232 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր):