Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու բոլոր 8 դեպքերը բացահայտվել են
ՀասարակությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերն էլ բացահայտվել են։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
Բացահայտվել է գողության 9, խարդախության 4, անձի առևանգման, ավազակային հարձակման, շորթման և ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: