Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»


Ի՞նչ են դնելու աստղերն ամանորյա սեղանին. յուրահատուկ բաղադրատոմս Աննա Թովմասյանից

Blognews.am-ը գրում է

BlogNews.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել այն հայտնի գեղեցկուհիներին, որոնք տոներին ընդառաջ առաջարկում են ամանորյա ճաշատեսակների իրենց բաղադրատոմը: Այս անգամ հյուրընկալվել ենք Արամեին ու Աննա Թովմասյանին: Գաղտնիք չէ, որ Աննան խոհանոցի նկատմամբ անտարբեր չէ: Նա  հաճախ է իր Instagram-ում հոլովակներ ներկայացնում, որտեղ քայլ առ քայլ ցուցադրում է ինչպես ստանալ ցանկալի արդյունքը: Տոնական սեղանի ճաշատեսակներից լավագույնը Աննան օրերս պատրաստել է հատուկ BlogNews.am-ի համար: Ներկայացնում ենք գեղեցիկ ֆոտոշարքն ու յուրահատուկ բաղադրատոմսը, որն Աննան խորհուրդ է տալիս համտեսել Սուրբ ծննդյան տոներին: Ի դեպ՝ սա առաջին դեպքն էր, երբ հայտնի ամուսինները համաձայնել են իրենց տանը լրատվամիջոցի ներկայացուցչի հյուրընկալել:

 

Բաղադրությունը

Ձուկ՝ 1 կգ

Բրինձ՝ 0.5 կգ

Պանիր «Ռոքվոր»՝ 200գ

Սերուցք՝ 200գ

Կարմիր և սև պղպեղ

Աղ

Բուսայուղ

Ռեհան

Պատրաստման եղանակը

Ձուկը համեմում ենք աղով և պղպեղով և թողնում 15 րոպե, որպեսզի մարինացվի, հետո տեղափոխում ենք ջեռոց և 180 աստիճանի տակ տապակում: Այդ ընթացքում խաշում ենք բրինձն ու պատրաստում «Պանտի» սոուսը: Պանիրն ու սերուցքը հարում ենք ու ավելացնում ռեհան:

IMG_3 copyIMG_2 copyIMG_1 copyIMG_4 copyՆախկինում լավագույն բանը, որ կարողանում էի պատրաստել, ձվածեղն էր։

Մինչև ամուսնությունս ոչ մի առնչություն չեմ ունեցել խոհանոցի հետ, լավագույն բանը, որ կարողանում էի պատրաստել, ձվածեղն էր, սակայն ամուսնությունից հետո ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց. Արամեն շատ է սիրում համեղ ուտել, և ինձ մոտ մոտիվացիա առաջացավ պատրաստելու սիրելիիս համար: Արամն ամեն անգամ փորձելուց հետո այնքան բուռն էր արձագանքում, այնքան էր հավանում՝ իմանալով, որ պատրաստելուց իրականում հեռու եմ: Այդ փաստ ինձ շատ ոգևորեց: Անգամ երբեմն ես էի զարմանում իմ պատրաստած ճաշատեսակների համից:

Առաջին անգամ բորշչը պատրաստել եմ հեռախոսով՝ մայրիկիս օգնությամբ։

Համեղ պատրաստելը սովորել եմ մայրիկիցս: Նա շատ համեղ ձեռք ունի, ու դա միայն ես չեմ ասում: Առաջին անգամ մայրիկիս օգնությամբ հեռախոսով բորշչ եմ պատրաստել: Նա թելադրում էր ինչը ինչի հետ խառնել, ինչպես անել, մինչև սովորեցի: Բայց, իհարկե, վերջնական արդյունքն իմ բերանի համով ստացա: Արամեն ասում է, որ իմ համային զգացողությունն ուրիշ է: Սիրում եմ ցանկացած ճաշատեսակ տարբեր եղանակներով պատրաստել ու ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերել: Հաջորդ անգամ արդեն իսկապես զարմացրի Արամին՝ պատրաստելով այն բորշչը, որը նա Ուկրանիայում էր փորձել: Ասեմ, որ իսկապես շատ համեղ էր ստացվել: Պարզվում է՝ նրանք մթերքները շոգեխաշում են, ինչն էլ յուրահատուկ համ է տալիս: Մեր իմացած բորշչի պատրաստման եղանակից բավականին տարբերվում է: Մենք հայկական խոհանոցի սիրահարներ ենք, ու մեզ մոտ հիմնականում գերիշխում են մսային ճաշատեսակները:

IMG_6 copyIMG_8 copyIMG_10 copyIMG_9 copyԱրամեն տան ուտելիքը ոչ մի ռեստորանի ճաշացանկի հետ չի փոխի։

Սովորբար սիրում ենք տանը սնվել, Արամեն՝ առավել ևս: Նա հազվադեպ է դրսում ճաշում: Ասում է՝ ես տան ուտելիքը ոչ մի ռեստորանի ճաշացանկի հետ չեմ փոխի: Իհարկե, մենք հաճախ նաև դրսում ենք սնվում, երբ ընկերների հետ ենք հավաքվում: Ուտելիքի մեջ ինձ համար կարևոր է ոչ միայն համը, այլև տեսքն ու մատուցման եղանակը: Անկեղծ կասեմ՝ ես գեղեցիկ սպասքի հանդեպ թուլություն ունեմ:)

Հաշված օրեր են մնացել Ամանորին, բայց մեզ մոտ կարծես թե այդ տոնական աժիոտաժը չի զգացվում։

Առաջվա համն ու հոտը չի մնացել, մեր մանկության տարիներին ամեն ինչ ուրիշ էր: Հիշում եմ՝ մենք սրտատրոփ սպասում էինք՝ Նոր տարին երբ է գալու: Այսօր ամեն ինչ կարելի է խանութից պատրաստի գնել ու վերջ, ինչը արհեստական է դարձնում տոնը: Ճիշտ է, ավելի դժվար է եղել նախկինում, բայց մեր ծնողներն այնքան հաճույքով էին անում այդ ամենը, ջանք չէին խնայում, որ սեղանը ճոխ ու գեղեցիկ լիներ, իսկ հիմա ամեն ինչ հեշտացել է ու միաժամանակ կորցրել նաև իր իմաստը: Մեր ամանորյա սեղանի զարդը, ինչպես բոլոր հայկական ընտանիքներում, խոզի բուդն է: Բայց շատ ենք սիրում նաև նրբաբլիթ (բլինչիկ), պասուց դոլմա և անպայման այս օրերին պատրաստելու ենք:

IMG_13 copyIMG_12 copyIMG_14 copy

IMG_15 copy2017-ը «խեղճ ու կրակ» Ամանոր էր

Հիմանակում չի ստացվում Ամանորի գիշերը տանը դիմավորել: Արամեն աշխատանքի է լինում, իսկ ես էլ սիրում եմ ուղեկցել նրան: Այսքան ժամանակ մեր ամենահիշվող Ամանորը եղել է Պարսկաստանում: Ամենատխուր Նոր տարին էր, որ երբևէ ունեցել էինք: Արամեի ելույթից հետո մենք բարձրացանք հյուրանոցի սենյակ, որտեղ մեզ համար բերեցին հյութ և մի փոքր բրինձ ու պյուրե: Տխուր դեմքերով ֆոտո էինք արել և ուղարկել մեր ընկերներին, որ տեսնեին՝ ինչ «շքեղ» ձևով ենք նշում (ծիծաղում է): Այս տարի ևս Արամը Պարսկաստանում է լինելու, բայց ես նախընտրեցի իրեն չուղեկցել՝ անցյալ տարվա դառը փորձն ուենալով:

Հավատում եմ Ամանորի կախարդական գիշերվա հեքիաթին

2017-ն իմ կյանքի լավագույն տարիներից մեկն էր. թե՛ աշխատանքի, թե՛ ստեղծագործական առումով այս տարին լավագույններից էր մեզ համար, բայց առավել կարևորը մեր բալիկի՝ Աննա Մարիայի, գոյության փաստն էր: Նա լցրեց մեր կյանքը գույներով ու իմաստ հաղորդեց: 2018-ից էլ մեծ սպասելիքներ ունեմ ու հավատում եմ, որ Ամանորի կախարդական գիշերը երազանքներս անկատար չեն մնա: IMG_16 copyIMG_19 copyIMG_20 copyIMG_21 copyIMG_22 copyIMG_23 copyIMG_24 copyIMG_25 copyIMG_18 copy
 
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի
 

 

Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ»Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ»Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտը