Այս տարի որոշել եմ զարմացնել ընտանիքիս անդամներին և հյուրերին` ամեն ինչ ինքնուրույն պատրաստել. Մայա Պողոսյան
LifestyleԴիզայներ Մայա Պողոսյանը Life.panorama.am-ի հետ խոսել է ամանորյա նորաձեւության, ինչպես նաեւ նորաձեւությանը զոհ չդառնալու մասին:
Մայա Պողոսյանը զրույցի սկզբում նշեց, որ չպետք է մոռանալ հայտնի ասացվածքը' «Ինչպես Ամանորը դիմավորես, այնպես էլ կանցնի ողջ տարին»:
«Կարծում եմ' առաջին հերթին պետք է ընտրել այնպիսի զգեստ, որը եւ տոնական կլինի, եւ մեզ հարմար: Կան տարբեր ոճեր, թրենդներ, որոնք շատ սիրուն են, բայց մերը չեն, իսկ տարին պետք է դիմավորել գեղեցիկ եւ հարմար հագուստով, որպեսզի ողջ տարին մեզ լավ զգանք: Նորաձեւությունը մեծ հավաքածու է առաջարկում, ամեն մեկը հաստատ կկարողանա իրեն հարմար հագուստ ընտրել»,- նշեց Մայան:
Դիզայները նկատեց, որ այս տարի նորաձեւության մեջ գերակշռում են փայլերը.
«Մեր հավաքածուում եւս այս տարի փայլերը լիդեր են: Դրանք շատ թրենդային են եւ համապատասխանում են տոներին: Փայլերը տարբեր կերպ են արտահայտվում' փայլուն կտորներով, մետաղյա երանգներով, աքսեսուարներով, կաշվե կտորներով եւ այլն»,- նկատեց նա եւ ավելացրեց, որ կարմիր գույնը գլխավորում է այս տարվա գույների շարքում:
Նյութն ամբողջութամբ՝ սկզբնաղբյուր կայքում։