«Լիվերպուլի» կիսապաշտպանը դուրս է մնացել մեկ ամսով
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը բաց կթողնի նվազագույնը մեկ ամիս ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով
Այդ մասին տեղեկացնում է «Liverpool Echo»-ն: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի՝ «Արսենալի» հետ կայացած խաղի ընթացքում:
Բժիշկների նախնական կանխատեսումով՝ ֆուտբոլիստը կվերադառնա 2018 թվականի փետրվարին:
Այսպիսով, Հենդերսոնը բաց կթողնի «Էվերթոնի», «Լեսթերի», «Բերնլիի», «Մանչեսթեր Սիթիի», «Սուոնսիի» և «Հադերսֆիլդի» հետ հանդիպումները: