Սարգսի և Մանոյի ամանորյա ջերմ ֆոտոշարքն ու սպասվող ճամփորդությունը
LifestyleTert.am-ը գրում է.
Դերասան Սարգիս Գրիգորյանն ու կինը` պարուհի Մանո Գրիգորյանը, ընտանեկան ամանորյա ֆոտոշարք են արել, որը տրամադրել են Tert.am Life-ին։ Մանոն պատմեց, որ ֆոտոշարքն իրականացրել են Սարգսի տարեդարձի օրը, քանի որ դա իրենց միակ ազատ օրն էր։
2018 թվականը զույգը դիմավորելու է երեխաներից հեռու` աշխատանքային միջավայրում։ «Բարեբախտաբար, թե, դժբախտաբար, այս տարի ևս Ամանորը մեզ համար գործնական է։ Ես ու Սարգիսն աշխատելու ենք Ամանորի գիշերն ու հաջորդող օրերին, քանի որ մինչև Սուրբ ծնունդ տոնական միջոցառումների կազմակերպումն ու վարելը մեզ են վստահել։ Լինելու ենք Ջերմուկում»,– ասաց Մանոն ու հավելեց, փոքրիկները` Էվան ու Յանան, մնալու են տատիկի մոտ։
Նա նշեց, որ փորձում են բալանսավորել աշխատանքային ու ընտանեկան Ամանորները, մի տարի աշխատում են, մյուս տարի մնում տանը` երեխաների հետ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։



