Հնդիկը՝ հայաստանում, ինչպես ձուկը՝ ջրում...
ՀասարակությունԱմեն երկրորդը բողոքում է հայկական հեռուստաեթերը հնդկական սերիալներով լցնելուց, թվում էր, թե Իչակին կամ Տապասիան գեղեցիկ մի օր կլքեն հայկական հեռուստաեթերը, բայց արի ու տես, որ ոչ միայն չլքեցին, այլև հնդիկները սկսեցին գրավել հայկական հեռուստահաղորդումները:
Կխնդրեմ սա չդիտարկել որպես ազգայնամոլություն կամ բացահայտ ատելության դրսևորում այլ ազգերի ներկայացուցիչների նկատմամբ: Վստահորեն կարող եմ պնդել, որ Հնդկական հեռուստաեթերում չեք հանդիպի գեթ մեկ հաղորդում, որում գոնե ակնարկ կլինի հայերի կամ Հայաստանի մասին...
Իսկ թե որքանով են տեղյակ հնդիկները Հայաստան պետության մասին, թողնում եմ ձեր երևակայությանը...
Մտահոգ Հայ