Դիաննա Գրիգորյանի ամանորյա շնորհավորանքը
LifestyleԱռավել մանրամասն՝Lraber.info
Դիաննա Գրիգորյանի իր ֆեյսբուքյան էջում գրում է․
2017թն էլ դարձավ պատմություն, ինչպես մեր կյանքի ամեն անցնող վայրկյան. մնում է հարց տալ ինքներս մեզ արդյոք ապրել ենք կամ ապրում ենք այնպես ինչպես մենք ենք ուզում, այնքան լավ կլիներ, որ պատասխանը դրական լիներ, սակայն ցավոք այն դրական լինելու համար նախ մենք մեզ պետք է փոխենք: Մենք պիտի շատ ցանկանանք ապրել այնպես ինչպես երազում ենք, ապրել այնպես, որ ոչ մի վայրկյանի համար չզղջանք, ապրենք միմիյանց օգնելով, միմիյանց երջանկությամբ երջանկանալով, միմիյանց հաջողությամբ ուրախանալով և միմիյանց հաղթանակները տոնելով…

Ուրեմն ինչ է մնում ապրել առողջ բառիս ամենաուղիղ իմաստով: Մարդուն երջանիկ լինելու համար շատ քիչ բան է պետք. Ունենալ առողջություն, ամուր ընտանիք և զբաղվել սիրած գործով, Տեր միթե մենք`քո զավակները, որ լույս աշխարհ ենք գալիս չունենք այս պարզագույն երջանկության իրավունքը, մեզանից յուրաքանչյուրն առանց խտրականության պիտի համտեսի կյանքի երջանկությունը, իսկ կյանքի երջանկության բաղադրիչները մենք կընտրենք…..
2018 յուրաքանչյուրիս տուր երջանկության մեր բաղադրիչը և մենք ի պատասխան շնորհակալ կլինենք ու խոնարհ Աստծո առաջ….
Շնորհավոր 2018…