Արգենտինայի քիմիական ձեռնարկությունում հզոր պայթյուն է տեղի ունեցել
ՄիջազգայինԱրգենտինայի քիմիական նյութերի արտադրության ձեռնարկությունում հզոր պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի արդյունքում առնվազն 12 մարդ է զոհվել:
Միջադեպը տեղի ունեցել Արգենտինայի մեծությամբ երկրորդ քաղաքում ՝ Կորդովայում, որը Բուենոս-Այրեսից 710 կմ հեռավորության վրա է գտնվում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի պահին ձեռնարկությունը փակ է եղել եւ տարածքում մարդիկ չեն եղել: Հարվածային ալիքից տուժել են հարակից տները, խանութները, մոտակայքում կանգնած ավտոմեքենաները:
Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում: Բացահայտվում են պայթյունի պատճառները: