Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ» Կրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ» «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ» Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ» Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ» Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ» Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ» Պարտության հոտը. «Փաստ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»


5 բան, որ պետք է իմանալ հյուգգեի` երջանիկ լինելու արվեստի մասին

Lifestyle

Շարունակությունը այստեղ` Lraber.info

Հյուգգեն դանիական բառ է, որը նշանակում է կյանքի հաճույքները և պահը վայելելու կարողության ունակություն: Սա հասկացություն է, որը նշանակում է հատուկ զգացողություններ, մթնոլորտ, երջանկություն:

Իսկ ինչո՞ւ են երջանկությունը հետազոտում հենց դանիացիները:

Դանիան գլխավորում է աշխարհի ամենաբարեհաջող ու բարեկեցիկ երկրների ցանկը: Բազմաթիվ սոցհարցումներն ու հետազոտությունները ցույց են տվել, որ դանիացիներն իսկապես կարող են համարվել Եվրոպայի ամենաերջանիկ մարդիկ: Այդ պատճառով էլ  աստիճանաբար ավելի ու ավելի են շատանում հյուգգեի ֆենոմենի գաղտնիքը պարզել ցանկացողները:

Դանիայում կան հատուկ հյուգգե-տուրեր՝ այգիներով, սրճարաններով, հրապարակներով և փողոցներով, ուր կարող ես ինքդ քեզ երջանիկ զգալ: Շատ երկրներում հայտնվում են հյուգգեի ոճով սրճարաններ և խանութներ, իսկ բրիտանական քոլեջներից մեկում նույնիսկ դասավանդում են դանիական հյուգգեի դասընթաց: Հյուգգեն մթնոլորտի և զգացողությունների մեջ է, տան, մտերիմ մարդկանց հետ շփման, հանգստության և առանց ցնցումների կյանքի մեջ, երբ մենք մեզ կարող ենք պաշտպանված զգալ և թուլանալ: Ինչպես նշեցինք, հյուգգեն կյանքի հաճույքները և պահը վայելելու կարողության ունակությունն է: Ընդ որում, այդ դեպքում Ձեր բյուջեն կարող է և շատ համեստ լինել և անգամ պետք է համեստ լինի: Այստեղ հակառակ կապ կա: Որքան շատ է փայլն ու շքեղությունը, այնքան քիչ է հյուգգեն:

  • Հյուգգեի համը: Ծանոթ, դուրեկան, հանգստացնող: Եթե թեյ է, ապա՝ մեղրով, եթե թխվածքաբլիթ` համեղ գլազուրով, եթե ռագու՝ ապա գինու կամ որևէ սիրելի համեմունքի հավելմամբ:
  • Հյուգգեի ձայնը: Այրվող գերանների ճարճատյունը, միայն լռության մեջ լսվող աղմուկը, անձրևի կաթիլների թակոցը լուսամուտագոգին, քամու ձայնը պատուհանից այն կողմ, տերևների շրշյունը, փայտե հատակի ճռռոցը, ցանկացած ձայն, որը Դուք լսում եք` գտնվելով ապահով ու անվտանգ վայրում:
  • Հյուգգեի բույրը: Այն, որը քեզ անցյալ է տանում, ուր Ձեզ համար շատ լավ էր, անվտանգ ու հարմարավետ: Դա յասամանի, վանիլային թխվածքների, փայտե կահույքի, ամանորյա եղևնու ու մայրիկի օծանելիքի բույրն է:
  • Հյուգգեի հպումը: Փափուկ մորթուն հպվելիս առաջացած, տաք կերամիկական բաժակից եկող, հին փայտե սեղանին հպվելիս ապրվող հաճելի զգացողություններն են:
  • Հյուգգեն տեսնելը: Նայել մուգ բնական գույներին, հետևել բնության դանդաղ երևույթներին, օրինակ՝ կրակի պարող լեզուներին, թափվող ձյան փաթիլներին, պատուհանի ապակու վրայով սահող անձրևի կաթիլներին:

Ինչպե՞ս, այնուամենայնիվ, երջանիկ լինել:

Վառեք մոմերը և անջատեք լույսը:

Հյուգգեի բոլոր բաղադրատոմսերի կարևոր բաղկացուցիչը վառվող մոմերն են: Իզուր չէ, որ դանիերենից  թարգմանաբար ողջ հաճույքը փչացնողն այն մարդն է, ով փչում, հանգցնում է մոմերը: Դանիացիների կարծիքով, արագ հյուգգե ստեղծելու համար բավական է վառել մի քանի մոմ: Հաճելի լուսավորություն ստեղծելու ևս մեկ եղանակ կա: Տարվա կեսը Դանիայում անձրևում է: Հարմարավետության և ջերմության զգացողություն ստեղծելու համար երկրի բնակիչները տան կահավորանքի մեջ մեծ տեղ են հատկացնում լույսի կղզյակներին:

Hyggekrog -ը խոհանոցի կամ հյուրասենյակի այն վայրն է, ուր կարելի է լավ ժամանակ անցկացնել: Այդպիսի վայր կա դանիացիների մեծամասնության տներում: Որոշ ռիելթորներ նույնիսկ դա որպես առավելություն են դիտարկում բնակարան վաճառելիս:

Այդպիսի վայր ստեղծելու համար կատարյալ տարբերակ է լայն լուսամուտագոգը, ուր կարելի է դնել շատ փափուկ խաղալիքներ և ծածկոցներ: Այստեղ կարելի է երեկոները համեղ թեյ խմել, հետևել ընկնող փաթիլներին, գիրք կարդալ:

Հանդիպեք ընկերների հետ:

Դանիական ձևով երջանկության բաղադրատոմսը շատ պարզ է: Պետք է աշխատել պահպանել աշխատանքի և անձնական կյանքի միջև առողջ հավասրակշռությունը: Այլ մարդկանց հետ անցկացրած ժամանակը հյուգգեի կարևոր մասն է: Դանիացիների 78%-ը շաբաթը գոնե մեկ անգամ հանդիպում է ընկերների, ընտանիքի կամ կոլեգաների հետ աշխատանքից դուրս: Ընկերների հետ հանդիպումները լցված են փոխադարձ հանգստությամբ և հոգատարությամբ: Դա իրավահավասարության թագավորություն է: Ոչ ոք իր վրա հատուկ ուշադրություն չի բևեռում, չի ձգտում լինել գլխավորը: Հյուրերը տանտիրոջն օգնում են կերակուր պատրաստել, սեղան գցել, իսկ հետո՝ տունը կարգի բերել:

Այսպիսի անբռնազբոսիկ մթնոլորտում կարելի է ամբողջությամբ թուլանալ: Ավելի մտերմիկ միջավայրի համար կարելի է ունենալ ընդհանուր հիշողություններ ու ավանդույթներ, որոնք միավորում են մարդկանց: Օրինակ, կարելի է ամեն ամսվա առաջին կիրակի օրը հավաքվել ու սեղանի խաղեր խաղալ, կամ ամռան առաջին օրը գնալ քաղաքից դուրս ժամանակ անցկացնելու:

Համեղ կերեք:

Հյուգգեն և խիստ սննդակարգն անհամատեղելի են: Պետք է ինքդ քեզ երես տաս, իսկ դրա համար երբեմն պետք է նահանջել առողջ ապրելակերպի սկզբունքներից: Քաղցրեղեն, սուրճ, տաք շոկոլադ, զեֆիրով խիտ կակաո, ջեմով թխվածք. Սա հյուգգեն է: Իսկ ահա կաղամբով աղցանը՝ այնքան էլ չէ: Ողջ էությունն արգելված պտղի քաղցրության մեջ է, բայց այն թանկ չպիտի լինի: Պոպ-կորնն ու քո ձեռքով պատրաստված ռագուն ավելի շատ հյուգգե են, քան ֆուա-գրան և թանկարժեք ռեստորանի ընթրիքը: Երջանկությունը գնել հնարավոր չէ, բայց կարելի է տորթ գնել, իսկ դա գրեթե նույնն է: Համենայն դեպս, այդպես է մտածում մեր ուղեղը: Բայց նկատի ունեցեք, որ չափազանց շատ ուտելն արդեն հյուգգե չէ:

Հյուգգե-ճաշատեսակների պատրաստումը գործընթացի ոչ արագ ընթանալուց հաճույք ստանալն է: Այն, ինչ պատրաստված է քո ձեռքերով, առավելի գնահատելի է: Ցանկության դեպքում կարելի է համատեղել հյուգգեի 2 բաղկացուցիչները և ընկերների համար խոհարարական ակումբ կազմակերպել: Դուք միասին եք ընտրում բաղադրատոմսը և որոշում եք, թե ով ինչ պետք է բերի: Ապա հաճելի զրույցի և կատակների շուրջ տեղի է ունենում և կերակրատեսակի համատեղ պատրաստումը, և այն վայելելը:

Հագեք թեթև ու հարմարավետ հագուստ, առանց կաղապարների և պարտադրանքի:

Դանիացիները ոճային, բայց հարմարավետ հագուստ կրելու տաղանդ ունեն: Եվ սա նույնպես հյուգգե է: Գնեք մեծ շարֆ, վերցրեք ծավալուն վերնահագուստ, անխնամ սանրվածք արեք, սովորեք բազմաշերտ հագնվել: Ինչպես դանիացիներն են ասում, վատ եղանակ չկա, կա ոչ պատշաճ հագուստ:

10 դանիացիներից 7-ը համարում է, որ հյուգգեն ամենից առաջ ի հայտ է գալիս տանը: Բայց դրա համար պետք է ստեղծել հարմարավետություն: Բացի մեկուսի անկյունից, հյուգգե են ստեղծում բուխարին, փայտե և վինտաժային առարկաները, ծածկոցներն ու բարձերը, ճենապակին և հախճապակին: Դանիացիները դժվար ժամանակների համար հյուգգե-օգնականի հավաքածու ունեն` մոմեր, մի քիչ որակյալ համեղ շոկոլադ, սիրելի թեյ, գիրք, ֆիլմ կամ սերիալ, ջեմ, մի զույգ տաք բրդյա գուլպա, սվիտեր, գեղեցիկ նոթատետր, հարմար ծածկոց, երաժշտություն, ֆոտոալբոմ, որը Դուք սիրում եք թերթել ժամանակ առ ժամանակ: Բացի վերոբերյալից, հյուգգե զգալու համար՝

  1. Սեղանի խաղեր խաղացեք
  2. Հրավիրեք ընկերներին և միասին լցրեք մառանը: Թող նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան բերի, մուրաբաներ կամ թթուներ: Հետո դրանք կուտեք միասին:
  3. Տանը սիրելի ֆիլմը կամ սերիալը դիտեք:
  4. Ընկերների հետ ժամանակ անցկացրեք խարույկի մոտ:
  5. Բաց երկնքի տակ, կինոթատրոնում ֆիլմ դիտեք:
  6. Փոխանակման երեկույթ կազմակերպեք: Երբ ընկերները բերում են այն, ինչ վաղուց չեն օգտագործում:
  7. Սահեք զառիթափից:
  8. Հեծանիվ վարեք:
  9. Քաղաքից դուրս պիկնիկ կազմակերպեք:
  10. Մուրաբա եփեք:

    աղբյուրը՝ 168.am
Ընդամենը մի քանի օր հետո Փաշինյանը երկար ժամանակ կունենա մտածելու, թե ինչպես պետք է վերաբերվել կանանց հետ. Արեգա ՀովսեփյանՈւՂԻՂ.«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Ակադեմիական քաղաքումՀասարակությունը փոփոխություն է պահանջում․ Սամվել Կարապետյանը բերում է միասնություն․ Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 մայիսի). Հայտարարվել է հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նախաձեռնության մասին. «Փաստ»Մեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի. Գագիկ ԾառուկյանԲարձրացրու՛ ձայնդ ընդդեմ Հայաստանում 300.000 ադրբեջանցիների բնակեցման. տեսանյութ Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի ուսանողադասախոսական խումբը այցելել էր ԶՊՄԿԱվո Ադամյանը՝ «Քո սիրուց հետո» հեռուստաֆիլմում նկարահանվելու մասին Պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. Ա. ՉալաբյանԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»Ուժեղ Հայաստանում պարտադիր ծառայության մեջ գտնվող զինվորի ընտանիքը ստանալու է 40.000 դրամ ամսավճար, 1.5 տարի ծառայության ողջ ընթացքում. Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Մենք բոլորս գտնվում ենք Հայաստանի պետականության համար բախտորոշ ընթացքի մեջ. Արտակ ԶաքարյանՔննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»«Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Պարտության հոտը. «Փաստ»Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»Ահաբեկչական հեքիաթը որպես քարոզչական հնարք. չխաբվեք ժողովուրդ ջան. արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն ՄարուքյանՆրանք մեզնից խլում են մեր կարծիքի իրավունքը, մեր խոսքի ազատությունը, մեր հարգանքը կանանց նկատմամբ. չի հաջողվի․ «Ուժեղ Հայաստան»Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա ԿոստանյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձըԴիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Նույնիսկ տեղատարափ անձրևի տակ «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք արեց Էրեբունի վարչական շրջանում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էՔարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան ԴումիկյանԱյս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՓաշինյա՛ն, հերի՛ք է ստորացնես ու խայտառակես հայ ազգին. Հայե՛ր, դուք սրան արժանի չե՛ք․ «Ուժեղ Հայաստան»IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերЮнибанк запустил онлайн-оформление зарплатных картԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանցԱտելության խոսքը, հիստերիկ անհանդուրժողականությունը կասկած չի թողնում, որ սրանք փոքրիկ ստալինիստներ են․ Կարպիս ՓաշոյանՄեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԱրտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առելԿարապետյանի 5 տնտեսական ծրագրերը. ՎայքԷլ ցանցի զավթելը Տեղ համայնք Ինչպիսի՞ ղեկավար է պետք Տեղ համայնքՓաշինյանի սրտիկները ձեզ վերագրո՞ւմ եք Տեղ համայնք Քաջարանի հանքավայրից մինչև համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի հաջողության պատմությունըԱսում է, եթե քաղաքացին աղքատ ա, դա իր խնդիրն է . Ապարան ԱՐԱԳԱԾՈՏՆ