Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն Հովասափյան Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»


Հայեր, ովքեր բարձր են պահում հայի անունն ամբողջ աշխարհում

Մանրամասն` Lraber.info

Նրանք Հայաստանում չեն ապրում, սակայն աշխարհը նրանց շնորհիվ ճանաչում է հային ու մեր հայրենիքը: Նրանք ապրում, արարում են հայրենիքից հեռու, սակայն երբեք չեն դադարում իրենց մեջ հային կրել ու հարմար առիթի դեպքում էլ պահը չեն կորցնում Հայաստան այցելել ու աշխարհի ուշադրությունը մեր երկրի վրա հրավիրել: 

Ազնավուր, Շեր, Աբրահամ, Արոնյան, Թանկյան... ու էլի շատ անուններ ամեն օր մեր լրահոսում են, մենք գիտենք մեր ազգի արժանավորներին, սակայն այս ցանկը համալրվում է տարեցտարի: Այսօր BlogNews.am-ն իր ընթերցողին է ներկայացնում 21-րդ դարի երիտասարդ հայերի սերունդը ներկայացնող մի քանի անուններ, որոնց մասին կարդալուց հետո այդպես էլ ուզում ես բացականչել՝ քիչ ենք, բայց ՀԱՅ ենք...

Քեշիշյան եղբայրներ-ամերիկյան Platinum Motorsport ընկերության ղեկավարներ

Ջորջ և Ջեկ Քեշիշյանները, որոնց իսկական անուններ են Գևորգ և Հակոբ, ապրում են Լոս Անջելեսում: Տղաները ծնվել են Երևանում և դեռահասության տարիներից հետաքրքրված էին մեքենաներով և թյունինգով: Դասերից ազատ ժամերին տղաներն օգնում էին իրենց հորը, ով մեքենաների վերանորոգման մասնագետ էր: Եղբայրների հայրը՝ Արմեն Քեշիշյանը, ավտոմեխանիկ էր, երբ դեռ Հայաստանում էր ապրում: 1979թ. Արմեն Քեշիշյանը ընտանիքի հետ արտագաղթեց ԱՄՆ: Այդ ժամանակ  նա պատկերացնել անգամ չէր կարող, որ որդիները ևս կընտրեն իր մասնագիտական ճանապարհը: Աշխարհահռչակ Քեշիշյան եղբայրներն այսօր տնօրինում են Platinum Motorsport ընկերությունը, որի կողմից թյունինգավորված ավտոմեքենաներ վարում են Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը, Դևիդ Բեքհեմը, Քրիս Բրաունը, Տիմատին ու բազմաթիվ հարուստ և հայտնի դեմքեր աշխարհով մեկ: Քեշիշյան եղբայրները հաճախ են շեշտում, որ հպարտ են իրենց հայկական արյունով ու երբեք չեն մոռանում հիշեցնել իրենց հայ լինելու մասին:

Ռիմա Կազումյան- Emporio Armani-ի դիզայներ

Emporio Armani ապրանքանիշի տղամարդկանց շարքի դիզայներներից մեկն է: Կազումյանը ներկայումս հայտնի ապրանքանիշի Senior դիզայներ է: Ռիման ծնվել և մեծացել է Երևանում: 11 տարեկանից հաճախել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի նկարչության դասերին: Ավարտել է Երևանի Գեղարվեստի ակադեմիան, հետո սովորել Լոնդոնում՝ Saint Martins քոլեջում, այնուհետև՝ Ֆլորենցիայում՝ Accademia Arte/Moda-ում: Ընդունվել է Միլանի Istituto Marangoni-ի Master Design-ի բաժին: Գերազանց ավարտելուց հետո իրավունք ստացավ մասնակցելու ինստիտուտի լավագույն ուսանողների ցուցադրությանը, որի ընթացքում առաջարկ է ստանում փորձաշրջան անցնել Frankie Morello-ում, իսկ հետո արդեն՝ Emporio Armani-ում: Փորձաշրջանից հետո ստանում է ապրանքանիշի գլխավոր դիզայների օգնականի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Այնուհետև աշխատում է որպես դիզայներ, իսկ հիմ՝ա արդեն senior designer:

 

Տիգրան Համասյան - դաշնակահար

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։ Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի են մեծանում նրա սերն ու վարպետությունը։ Փառատոներից մեկի ժամանակ ֆրանսիացի ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանն այնքան է տպավորվում տղայի հրաշալի նվագով, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա՝ մասնակցելու տարբեր համերգների։ Ֆրանսիայում մեծ հաջողությունների է հասնում և արժանանում հանդիսատեսի համակրանքին։Համաշխարհային ճանաչում Տիգրանին բերել են հատկապես Thelonious Monk դաշնամուրային ջազ և Vilcek Prize Creative Promise in Contemporary Music մրցույթներում տարած հաղթանակներն ու հարյուրավոր համերգներ ամբողջ աշխարհում: 

Գրիգոր Ջաբոթյան - հագուստի դիզայներ

Գրիգոր Ջաբոթյանն աշխարհահռչակ տաղանդավոր դիզայներ է, ով ծնվել է Բեյրութում` հայ ընտանիքում: Իր առաջին քայլերը սկսել է Բեյրութի «l Ecole Superieure des Arts» նորաձևության դպրոցից: Այնուհետև ուսումն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Elie Saab հեղինակավոր նորաձևության տան ստեղծագործական բաժնում: Այստեղ անցկացրած տարիները մեծ ազդեցություն են ունեցել նրա հետագա ստեղծագործական կյանքի վրա, որտեղ էլ սկսել է մտածել սեփական բրենդը ստեղծելու մասին: Երիտասարդ դիզայների հագուստները ներկայացվել են աշխարհի լավագույն ցուցադրություններում: 2008-ին Գրիգորի «Une noce funebre» հավաքածուն ցուցադրվել է Դուբայի նորաձևության շաբաթում: Հենց այդ ժամանակ էլ նա ճանաչվել է Միջին Ասիայի երեք լավագույն դիզայներներից մեկը: Մեկ տարի անց (2009թ.) 23-ամյա Գրիգորը Բեյրութում հիմնում է իր սեփական նորաձևության տունը: Գրիգորին մեծ հռչակ և լայն ճանաչում են բերել նրա երկու առանձնահատուկ հավաքածուները, որոնք աշխարհին ներկայացվել են հայկական խորագրերով՝ «Ախթամար» և «Ամալ»: Նորաձևության աշխարհում Գրիգորը համարվում է հարսանեկան և երեկոյան զգեստների արքա: «Ես հպարտ եմ իմ արմատներով և զգում եմ, որ հայկական ժառանգությունն արտահայտում եմ իմ ստեղծած զգեստներում»: 

Նարեկ Հախնազարյան - թավջութակահար

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988թ. հոկտեմբերի 23-ին Երևանում: Հայտնի հայ թավջութակահար Սուրեն Հախնազարյանի որդին է: 2006 թվականին Նարեկը ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական քոլեջը և ընդունվել է Մոսկվայի Կոնսերվատորիա։ Շրջագայություններով հանդես է եկել աշխարհի տարբեր պետություններում, այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլուր։ «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է։ Հախնազարյանը հաղթել է տարբեր մրցույթներում, այդ թվում՝ Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում:

 Նարինե Աբգարյան - գրող

Նարինե Աբգարյանը ծնվել 1971թ. հունվարի 14-ին Բերդ քաղաքում (ՀՀ, Տավուշ), հայկական ծագմամբ ռուսաստանցի գրող է, ում ստեղծագործությունները տարեցտարի համաշխարհային ճանաչում են ձեռք բերում: Նարինեն ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի», դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թվականին եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։2011 թվականին լույս է տեսնում Մանյունյայի պատմության երկրորդ մասը. «Մանյունյան գրում է ֆանտաստիկ վեպ»։ 2011 թվականին լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կարճ պատմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը: «Սեմյոն Անդրեևիչ. տարեգրություն խզբզոցներով», «Հսկան, ով երազում է ջութակ նվագել», «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են», «Շոկոլադե պապիկը», «Երկնքից ընկավ երեք խնձոր». այս շարքը երկար կարելի է շարունակել: Նարինեի ստեղծագործությունների շնորհիվ ընթերցողը սիրահարվում է Հայաստանին և երազում գոնե մեկ անգամ լինել Բերդում, որի բոլոր հերոսներին ասես հարազատի պես ճանաչում է Նարինե Աբգարյանի ստեղծագործություններից։

 Հենրիխ Մխիթարյան - ֆուտբոլիստ

 

Հենրիխ Մխիթարյանը ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի որդին է։ Ծնվել է Երևանում 1989թ. հունվարի 1-ին: Պատանեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ 1990-ակաների սկզբին Մխիթարյանի ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ նախկինում նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը, խաղացել էր տեղի «ԱՍՕԱ Վալենսիա» ակումբում՝ օգնելով թիմին բարձրանալ Լիգա 2-ի երկրորդ դիվիզիոն։ Մխիթարյանն իր վաղ մանկությունն անցկացրել է Վալենսիայում: Ցանկանալով դառնալ ֆուտբոլիստ՝ նա սկսել է հետևել հոր օրինակին։ Երեխա ժամանակ միշտ դիտում էր հոր խաղերը՝ ցանկանալով հետևել նրա մարզումներին։ Մայրը՝ Մարինան, պատմում է, որ երբ Համլետը գնալիս է եղել մարզումների, փոքրիկ Հենրիխը միշտ ցանկացել է գնալ հոր հետ, իսկ երբ հայրը նրան չի տարել, սկսել է լաց լինել այնքան, մինչև նա ստիպված Հենրիխին իր հետ է տարել։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։ Հանդես է գալիս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում որպես կիսապաշտպան։

 Նյութը՝ BlogNews.am

Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ»Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը