Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում


Կին, որ գիտեր սեփական մահվան օրը. ՎԱՆԳԱ

Lifestyle

Նյութն ամբողջությամբ` Lraber.info

Աստծու կողմից տրված պարգև՞, թե՞ անձնական ողբերգություն է, երբ շատ բան գիտես, շատ բան ես տեսնում, լսում ու զգում, երբ տեսնում ես եղբորդ, ամուսնուդ, անգամ քո սեփական մահը, բայց չես կարողանում կանխել. սրա պատասխանը թերևս գիտեր միայն նա' 90-ականների մեծագույն պայծառատեսը' Վանգան:

Վանգելիա Պանդեվա Դիմիտրովան' հետագայում Գուշտերովան, ծնված օրից (1911 թ. հունվարի 31) մի հասարակ աղջիկ էր բուլղարական աղքատ ընտանիքում ու որևէ մեկից որևէ բանով չէր տարբերվում: Թերևս միայն մի արտառոց բան կարելի է առանձնացնել, որ կատարվել է հենց ծնված պահին: Նա լույս աշխարհ է եկել ահավոր թույլ, այնքան թույլ, որ չի կարողացել անգամ ճչալ, ինչը բնորոշ է առողջ ծնունդներին: Բացի դա նրա գլխից ավելորդ ականջներ իսկ ձեռքերից ու ոտքերից ավելորդ մատեր են եղել աճած: Ասում են' նրան անգամ անուն չեն տվել' մտածելով, թե չի ապրի, բայց արի ու տես, որ 2 ամիս անց նա ճչացել է: Վերջապես որոշել են փոքրիկի անունը դնել Վանգելիա, ինչը նշանակում է «բարի լուր բերած»: Մայրը մահացել է, երբ Վանգան եղել է ընդամենը 3 տարեկան:

Փոքրիկ Վանգելիան կապուտաչյա, չարաճճի աղջիկ է եղել: Սիրել է «բուժակ» խաղալ' իբր ընկերներին բուժիչ բույսեր դուրս տալով: 11 տարեկանում նրա խաղացանկ է մտել մի նոր խաղ, որ տագնապ է առաջացրել հոր մոտ: Վանգան սկսել է տանը կամ դրսում առարկաներ դնել, հետո ամուր փակել աչքերն ու փնտրել դրանք: Ու չնայած հոր ջղայնությանը' Վանգան չի դադարել սիրելի խաղը խաղալուց:

Շուտով նրա հայրը երկրորդ անգամ է ամուսնացել: Խորթ մայրը կարողացել է Վանգելիայի համար փոխարինել հարազատին:
Մի խոսքով' ընտանիքը ապրել է հանգիստ, և կարող էր այդպես էլ շարունակվել, եթե 12 տարեկան հասակում Վանգայի հետ տեղի չունենար շրջադարձային մի դեպք:


Մի ամպամած օր, երբ երեխաները խաղում էին բակում, հանկարծ նկատեցին մեծ, սև ամպ, կարծեցին, թե ամպրոպ է սպասվում, բայց ամպրոպի փոխարեն փոթորիկ բարձրացավ: Այն արմատախիլ էր անում ծառերը ու ողջ փոշին պտտում երկրի երեսին: Փոթորիկը բարձրացրեց նաև Վանգելիային ու գետնին շպրտեց շատ ավելի հեռու: Այնպես որ փոքրիկին գտան միայն երեկոյան' աչքերի մեջ ավազ լցված: Նա անգիտակից էր, իսկ երբ ուշքի եկավ, չկարողացավ բացել աչքերը: Տեղի բժիշկները խորհուրդ տվեցին նրան անհապաղ տեղափոխել մայրաքաղաք ու վիրահատել, բայց ընտանիքը գումար չուներ, իսկ մինչ կփորձեր ճարել, Վանգան վերջնականապես կուրացավ: Նրան տեղափոխեցին «կույրերի տուն» , որտեղ ապրեց 3 տարի ու այդ ընթացում սովորեց կարդալ, կար անել: Հենց այստեղ նա հանդիպեց նաև իր առաջին սիրուն' մի կույր երիտասարդի, ում հետ պատրաստվում էր կյանքը կապել: Բայց ճակատագիրն այլ կերպ որոշեց նրա ուղին: Խորթ մայրը մահացավ ու հայրը նրան հետ բերեց տուն:

Հետագա 10 տարիները դարձան ամենադժվարը Վանգայի կյանքում: Նա անընդհատ կար էր անում, բայց գումարը միևնույնն է քիչ էր: Հենց այս տարիներին էր, որ նա ծանր հիվանդացավ ու անկողնուն գամվեց: Այլևս ոչ ոք չէր հավատում, որ Վանգան կապրի, բայց մի գեղեցիկ օր նա ինքնուրույն վեր կացավ տեղից: Հենց այդ պահից էլ ի հայտ եկան նրա զարմանալի կարողությունները: Ասում են' նա մի տարի չքնեց' դրանից առաջ ընկնելով երկարատև տրանսի մեջ, որի ընթացքում խոսում էր ոչ իր ձայնով: Հետո հենց ինքը տարակուսանքով նկատեց, որ տեսնում է այն, ինչն ուրիշների մտքով անգամ չի անցնում: Սակայն սրա մասին նա միանգամից չխոսեց: վախենում էր, որ իրեն գժի տեղ կդնեն: Մի օր էլ չդիմացավ ու հարևանուհիների մոտ բերանից թռցրեց, որ ապրիլին պատերազմ է սկսվելու: Նրան, իհարկե, չհվատացին, բայց տարօրինակ խոսքերը հիշեցրեցին իրենց մասին, երբ ապրիլի 6-ին գերմանկան զորքը նախահարձակ եղավ: Այդ օրվանից էլ Վանգային սկսեցին «պայծառատես» կոչել, ու նրա տան մոտ հերթեր գոյացան:


Մարդիկ նրա մոտ էին գալիս իմանալու իրենց զինվորագրված հարազատների մասին, Վանգան էլ գրեթե անսխալ ասում էր, թե որտեղ է տվյալ մարդը, մահացած է, թե ոչ: Բուլղարացի գիտնական Գեորգի Լոզանովն ուսումնասիրել է Վանգայի գուշակություններն ու եկել այն եզրակացության, որ նրա խոսքերը դուրս են գալիս համընկնում լինելու հնարավորության սահմանից, քանի որ դրանց հավանականությունը հասնում է 80 տոկոսի: Ահա մի քանի օրինակներ.

Մի անգամ նրա մոտ է եկել դերասան Վյաչեսլավ Տիխոնովը, բայց չի հասցրել անգամ շեմքն անցնել, երբ Վանգան բացականչել է. «Դու ինչու՞ չես կատարել ընկերոջդ' Յուրի Գագարինի խնդրանքը: Չէ՞ որ վերջին թռիչքից առաջ նա խնդրել էր քեզ մի զարթուցիչ գնել ու դնել սեղանին իբրև հիշատակ»:Տիխոնովը ապշած է մնացել, քանի որ այդ դեպքի մասին բացի իրենից ու Գագարինից չի իմացել ոչ ոք:

Վանգան գուշակել է նաև Լեոնիդ Լեոնովի մահը' ասելով, որ վերջինս կհասցնի միայն տեսնել իր վեպի' «Եռանկյունու» հրատարակությունն ու հաջողությունը, ինչն այդպես էլ եղել է:

Երբ Վանգայի մեծ եղբայրը պատրաստվում էր մտնել պարտիզանական ջոկատ, քույրն աղաչում էր նրան չանել դա' ասելով, որ եղբորը կսպանեն 23 տարեկանում: Բայց Վասիլը չլսեց ու մեկնեց ռազմաճակատ: Հոկտեմբերին ընտանիքն իմացավ, որ նրան գերի են վերցրել, դաժանորեն խոշտանգել ու գնդակահարել:

Անցյալն իմանալու ձգտումն է եղել նաև պատճառը, որ Վանգայի ապագա ամուսինը դիմի նրան: 1942 թվականին զինվոր Դիմիտր Գուշտերովը եկել է կույր գուշակի մոտ' իմանալու, թե ով է սպանել իր եղբորը: Հանկարծ Վանգան դիմել է նրան անունով ու ասել. «Գիտեմ' ինչու ես եկել: Ոզում ես իմանալ եղբորդ սպանողի անունը: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց ես ասեմ քեզ, թե ով էր հանցագործը, բայց դու պիտի երդվես, որ վրեժ չես լուծելու, քանի որ կանցնի ժամանակ, ու դու կտեսնես նրա վախճանը»: Հետո Դիմիտրն էլի մի քանի անգամ այցելել է Վանգային, իսկ որոշ ժամանակ անց նրանք ամուսնացել են:

Ինքը' Վանգան, իր կարողությունները բացատրել է ինչ-որ անհասկանալի մարմինների առկայությամբ, որոնց ծագումը բացատրել չի կարողացել: Նա ասում էր, որ խոսում է մահացածների հետ: Նրա հաճախորդներից շատերն էլ են պնդում, որ տարօրինակ կնոջ մոտ իրենք լսել են մահացած հարազատների ձայները. «Երբ իմ դիմաց որևէ մեկը կանգնում է, նրա շուրջ են հավաքվում իր մահացած բարեկամները: Նրանք իրենք են ինձ հարցեր տալիս ու պատասխանում են իմ հարցերին: Ես ընդամենը փոխանցում եմ ողջերին այն, ինչ հաղորդում են մահացածները»:

Վանգան չէր կանխում դեպքերը, այլ միայն գուշակում էր: Սակայն նա նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով: Հիմնականում նա խորհուրդ էր տալիս հիվանդներին լողանալ իր ասած բույսերի թուրմով, քանի որ մաշկի միջոցով արված բուժումը ավելի արդյունավետ էր համարում: Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»: Վանգայի մեծ սիրո մասին դեպի բնությունը շատ են խոսում, բայց կույր գուշակը միշտ խորհուրդ էր տալիս բուժվել այն բույսերով, որոնք աճում են հայրենի երկրում: Շատ-շատերին են օգնել նրա դեղատոմսերը, իսկ այ ամուսնուն նա անգամ օգնել չփորձեց, քանի որ ասաց, թե դա է ամուսնու ճակատագիրը, իսկ ինքը իրավունք չունի ճակատագրի դեմ դուրս գալու: Ասում են' ամուսինը կյանքի վերջին տարիներին շատ է խմել: Վանգան տեսել ու հասկացել է ամեն ինչ, բայց կանխել չի կարողացել: Երբ ամուսինը մահանալիս է եղել, Վանգան ծնկի է իջել նրա մահճի առաջ ու երկար արտասվել, իսկ երբ նա հոգին Աստծուն է հանձնել, Վանգան դադարել է լացելուց ու քնել է ընդհուպ մինչև թաղումը: Հետո ասել է. «Ես ուղեկցեցի նրան մինչև այն տեղը, որ նախատեսված էր նրա համար»:

Իսկ ինքը' գուշակը, երբեք չի վախեցել մահվանից' ասելով, որ այն գոյություն չունի. «Մահվանից հետո մարդու մարմինը փտում է, ինչպես ամեն կենդանի բան, բայց նրա մի մասնիկը, կամ, եթե կուզեք այդպես անվանել, ապա' հոգին, չի փտում, այլ շարունակում է զարգանալ, որ հասնի ավելի բարձր աստիճանի: Հենց դա է անմահությունը»:

Մահը Վանգան ընդունեց ժպիտով: Հիվանդ էր աջ կրծքի ուռուցքով ու ասում էր, որ գիտի' իր ժամանակը լրացել է, դրա համար էլ թույլ չտվեց իրեն վիրահատել: 1996 թվականի օգոստոսի 10-ին բժիշկները արձանագրեցին հիվանդի վիճակի լավացում: Վանգան սկսեց խոսել մի ֆրանսուհի 10-ամյա աղջնակի մասին, ով իր մեռնելու օրը պիտի կուրանա ու ստանա շնորհը: Այդ աղջիկը այժմ պիտի լինի մոտ 26 տարեկան և, ով գիտի, գուցե մի օր լսենք նաև նրա անունը:

Վանգայի զարմուհու խոսքերով'մահից առաջ նա հաց ու ջուր ուզեց, ապա խնդրեց, որ իրեն լողացնեն, իսկ հետո ասաց. «Այ հիմա ես պատրաստ եմ»: Մոտ ժամը 9-ին Վանգան ասաց, թե իր հետևից են եկել մահացած հարազատների հոգիները, սկսեց խոսել նրանց հետ, իսկ ժամը 10-ին բժիշկները գրանցեցին նրա մահը:

Կգա հրաշքների ժամանակը, և մարդիկ ոչ նյութական շատ հայտնագործություններ կկատարեն:

Տիեզերքում կյանք կհայտնաբերվի, ու դա ցույց կտա, թե ինչպես է կյանքն առաջացել երկրի վրա:

Կգա օրը, երբ քաղցկեղը կառնվի ամուր երկաթների մեջ (նրա խոսքերը մեկնաբանում են, թե իբրեւ քաղցկեղի դեմ դեղը շատ երկաթ կպարունակի):

Ապագան պատկանում է բարի մարդկանց, նրանք ապրելու են հիասքանչ աշխարհում, որն այսօր մենք չենք կարող անգամ պատկերացնել:

Հոգին չի մեռնում: Պարզապես վատ մարդկանց հոգիները չեն կանչվում երկինք ու չեն փոխակերպվում: Երկիր են վերադառնում միայն լավագույն հոգիները:

Դրախտն ու դժոխքը անմարմին կյանքի երկու ձևերն են: Եթե մահացածի անհրաժեշտությունը կա իբրև կենդանի, դա դրախտն է:

Մի փորձեք լիովին ազատ լինել: Ոչ ոք ազատ չէ:

Մի նախանձեք, որովհետև իմ տարած ծանրությունը հնարավոր չէ բարձրացնել:

Ուզում եք բացատրել այն, ինչ ես անում եմ: Ինչպե՞ս է հնարավոր բացատրել, երբ դա Աստծու ձեռքի գործն է: Իմ պարգևն Աստծուց է: Նա կուրացրել է ինձ, բայց տվել է այլ աչքեր, որոնցով ես տեսնում եմ և' տեսանելի, և' անտեսանելի աշխարհը:

Աստված տվել է իմ կարողությունները, ու նա էլ կորոշի, թե ում հանձնել դրանք հետո: Ինձնից ոչինչ կախված չէ:

Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկը«Մի գդալ սեր»․ նոր հայկական ֆիլմը՝ կինոթատրոնների մեծ էկրանինԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան