Կնկարահանվի «Ֆուլ հաուս 2». 9 ամսից սիրված կերպարները կվերադառնան նոր պատմությամբ. Tert.am Life
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Ֆուլ հաուս» նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը, նախորդ տարի հայտարարեց սիթքոմի ավարտի մասին։ Նախագծի վարկանիշը շարունակում էր բարձր մնալ, երկրպագուներն էլ գրում էին, որ համաձայն չեն այս որոշման հետ, սակայն ստեղծագործական թիմը հասկացավ, որ դադար առնելու ժամանակն է։ Երկրպագուների դժգոհությունը, սակայն, անհետևանք չմնաց։ 9 ամսից կմեկնարկի «Ֆուլ հաուս 2»–ը։ Այս մասին բացառիկ անդրադարձը Մենչը վստահել է Tert.am Life–ին։
Պրոդյուսերը պատմեց, որ այս օրերին սիթքոմի համար նախագծվում են նոր տաղավարներ. ««Ֆուլ հաուսի» կերպարները կմնան նույնը, սակայն պատմությունն ու խնդիրները հիմնովին կփոխվեն։ Կլինեն հիմնական կերպարները, հնարավոր է մեկ–երկու կերպար ավելանա, պակասի։ Կունենանք նաև նոր տաղավարներ, որոնք ամբողջապես կփոխեն «Ֆուլ հաուսի» միջավայրը»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: