Այս ժեստը նշանակում է՝ նա երջանիկ է. Վարդան Պետրոսյանն ու Շարլ Ազնավուրը հանդիպել են
LifestyleYerkir.am-ը գրում է․
Փարիզ վերադարձած դերասան Վարդան Պետրոսյանն ընտանիքի հետ այցելել է Ազնավուրների ընտանիքին: Շարլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում մի քանի լուսանկար է հրապարակել: Լուսանկարներից մեկում Շարլ Ազնավուրն ասես ցուցամատով ինչ-որ բան է ցույց տալիս, որի վերաբերյալ Սեդա Ազնավուրը գրել է.«Միշտ սիրել եմ հորս այս ժեստը, ինչը նշանակում է՝ նա երջանիկ է: Հիանալի օր անցկացրինք ազատության մեջ գտվող Վարդան Պետրոսյանի և նրա հրաշալի ընտանիքի հետ»:


