Երևան, 17.Հունվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Խաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ» Եթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ» Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ» «Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Հանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ» Ամբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»


Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն են

Հասարակություն

«Ռուբեն Թաթուլյանին կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի բացառել այն փաստը, որ հենց նրան է բաժին ընկել Կրասնոդարի շրջանի բարդագույն ուժերի բալանսը պահպանելը», - նշում է հրապարակախոս, սփիչրայթեր, «Русский Спичрайтер» հեռուստածրագրի, միջազգային կրթա-մշակութային ծրագրերի հեղինակ Դենիս Դվորնիկովը:

Սպորտի  հովանավոր, գործարար, Սոչիի հայտնի ձեռնարկատեր Ռուբեն Թաթուլյանը, անկասկած, բավականին լուրջ քաղաքական ազդեցություն ունի ոչ միայն Սոչիում, այլեւ Ռուսաստանի դժվարին, երբեմն էլ՝ լարված Կրասնոդարի երկրամասում: 2016 թ.-ին ինձ վիճակվեց ակտիվ մասնակցություն ունենալ Դումայի նախընտրական քարոզարշավին՝ Արմավիրի շրջանից, ինչը ենթադրում էր իրավիճակի բավական խոր ուսումնասիրություն ոչ միայն Արմավիրի, այլեւ տարածաշրջանային մասշտաբով: Սա է ինձ հիմք տալիս հայտնի գործչի անվան շուրջ ստեղծված իրավիճակում սեփական կարծիք ունենալու համար:

Իրականում՝ Ռուբեն Թաթուլյանի և նրա բիզնեսի վերաբերյալ բացասական հրապարակումների քարոզարշավը պարբերական բնույթ ունի, ինչը նորմալ է, քանի որ մեծ գործերի հետ կապված մրցակցությունը զուրկ է զգացմունքայնությունից: Սակայն տարօրինակ է, երբ սփյուռքի ամենակարկառուն գործիչներից մեկի դեմ հանդես գալ են սկսում հայ համայնքի ներկայացուցիչները, հատկապես նրանք, ովքեր գտնվում են այլ պետությունում, և լավ չեն գիտակցում ռուսական տարածաշրջանային քաղաքական իրադրությունը: Հայ մամուլում տեղ գտած որոշ հրապարակումներ ծայրահեղության են հասնում:

Անխոս, Ռուբեն Թաթուլյանն իրավաբանների կարիք չի զգում: Սպորտային աշխարհում և ընդհանրապես հասարակության մեջ՝ նա ինքնուրույն կարողացել է հարգանքի արժանանալ: Օլիմպիական դիսցիպլիններին նրա կողմից ցուցաբերված աջակցությունն ապացուցում են ոչ միայն մամուլի հրապարակումները, այլ նաև հազարավոր մարզիկներ, նրանց ծնողներն ու ընտանիքի անդամները: Թաթուլյանի գործունեությունը և բիզնես-ակտիվները, բոլոր առումներով, ավելի թափանցիկ են, քան ճանաչված շատ գործարարներինը, այդ թվում՝ նաև նրանցը, ովքեր այսօր բացահայտ հակված են կրեմլյան քաղաքականությանը, կամ ներդրումներ են անում արտասահմանում՝ այնտեղ «նորարարական» ոճ ձևավորելու համար: Ամենայն հավանականությամբ, քամահրանքը՝ ընդդեմ նոր ոճի, ռեգիոնալ, հնացած մոտեցումը մեդիա ոլորտի հանդեպ, ընդդիմախոսների համար տեղեկատվական հարձակումների գայթակղություն է ստեղծում:

Ամենագլխավորը, ինչին հասու չեն հայ համայնքի շատ ներկայացուցիչներ, դա պարզագույն այն փաստն է, որ Ռուբեն Թաթուլյանը համակարգաստեղծ կերպար է: Ես այն կարծիքին չեմ, որ նա մտածված է ձգտել իր դերին, քանզի նման դրությունը, ազդեցիկության հետ մեկտեղ, պարտավորեցնում է հսկա ծանրաբեռնվածության և պատասխանատվության: Թաթուլյանին անհատապես կարելի է տարբեր կերպ վերաբերվել, բայց չի կարելի բացառել այն փաստը, որ հենց նրան է բաժին ընկել Կրասնոդարի շրջանի բարդագույն ուժերի բալանսը պահպանելը: Այսպես ստացվել է պատմականորեն, չէ՞ որ տեր Աստված չի հարցնում՝ ուզու՞մ ենք արդյոք կրել այս կամ այն խաչը, թե՝ ոչ: Ընդհակառակը, նա անսպասելի ընտրություն է անում՝ մերժելով բարեպաշտների ծառայությունները, բայց այցի գալով մեղավորներին:

Այսօր Կրասնոդարի երկրամասը հարմարավետ վայր է ռուս մարդու համար: Այստեղ ձևավորվել է եզակի բազմազգ խճանկար, որի ներսում միմյանց կողքի ապրում են տարբեր ազգի ու հավատամքի մարդիկ: Այստեղ հաջողվում է պահպանել ժողովրդագրական համամասնությունը, տնտեսական և քաղաքական ուժերի և կենտրոնների քաղաքական ազդեցության հավասարակշռությունը, այն նույն բալանսը, որը Սոչին և նրա շրջակայքը դարձնում է հանգստի ապահով ու գրավիչ մի վայր:

Նույն Արմավիրում միշտ էլ ակնառու է եղել, որ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը զուտ սին կարգախոսներ չեն: Միևնույն հարթակի վրա մարզվում են երիտասարդ կազակները և հայ պատանիներն ու աղջիկները, կան նաև հյուսիսկովկասյան ազգությունների ներկայացուցիչներ: Նրանք բոլորն էլ սպորտի սիրահարներ են ու սպորտով զբաղվելու համար ապահովված են հավասար պայմաններով: Ընդ որում՝ նրանք հրաշալի դաստիարակություն ունեն. հարգում են ավագներին, սիրում են իրենց քաղաքը: Ինտերնացիոնալ այս երիտասարդության ծնողներն իսկապես երջանիկ են և հանգիստ՝ իրենց զավակների համար:

Նման նրբագույն բալանսը փլուզելը շատ հեշտ է: Ցանկություն չկա զուգահեռներ անցկացնելու Ստավրոպոլի երկրամասի հետ, որտեղ տեղի ունեցան, մեղմ ասած, ոչ միանշանակ իրադարձություններ, օրինակ՝ Պյատիգորսկի՝ ավանդական, կայսերական ժամանակներից եկող հայ համայնքում: Բայց հիմա տարածքը կտրուկ փոխում է իր լանդշաֆտն ու մթնոլորտը: Ո՞վ է լավ զգում սրանից: Վերջնահաշվում՝ ոչ ոք, ներառյալ՝ պոռոտախոսները, ովքեր սովոր են ձայն տալ՝ առանց հետևանքների մասին խորհելու:

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով 8 միլիոն դոլարի, անապահով ընտանիքների, աղքատության և Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ուժեղ Հայաստան ունենալու մասին. Ռուբեն ՄխիթարյանՆերիշխանական լարվածություն. Հայկ Սարգսյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվելու ցանկություն չունի Սամվել Կարապետյանը կամրապնդի Հայաստանի ամբողջ բնակչության տնտեսական վիճակը. Նարեկ ԿարապետյանԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը Փաշինյանը չի մասնակցի Դավոսի համաժողովին Բենզինային քաղաքականությունը կեղծ է, այդ բենզինն էլ՝ արյունոտ․ Արմեն ՄանվելյանՄեղավորը իշխանություններն են, որ չեն ցանկանում քաղաքացիների համար թեկուզ նվազագույն կյանքի պայմաններ ապահովեն. Արթուր ՄիքայելյանՌուս գիտնականները ստեղծել են ինքնավերականգնվող արևային վահանակներ տիեզերքի համար«Այ կզա՛ծ, դու նրանց ճուտն ես, տեղդ լա՛վ իմացիր»․ ՊՆ նախկին նախարար Ոսկու վերարտահանումը խեղաթյուրել է ՀՀ տնտեսական ցուցանիշները․ Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» նախաձեռնել է կենսաթոշակների՝ 50% ավելացման ծրագիր․ Դավիթ Հակոբյան Հայաստանը Ադրբեջանի, Թուրքիայի ու այլ գործոնների ճնշման ներքո անընդհատ քննարկում է ատոմակայանը փակելու հարցը. ՄարուքյանՍննդատեսակ, որ երբեմն ոսկուց թանկ է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՀՈՒՆՎԱՐԻ).Տանկեր-ինքնաթիռի և կործանիչի բախում, խոշոր երկրաշարժ, հրաբխի ժայթքում. «Փաստ»Անհրաժեշտություն է վերականգնել 10-ամյա կրթական համակարգը. Մհեր ԱվետիսյանԱհաբեկչական մշակույթը տարածվում է, արժանավոր մասնագետները՝ հեռացվում աշխատանքից․ Հովհաննես ԻշխանյանԽաղաղ մերձեցման լայնորեն գովազդված նախաձեռնությունները փաստացի փակուղի են մտել. «Փաստ»ԶՊՄԿ գլխավոր տնօրենը ներկայացնում է կազմակերպության արդիականացման հեռանկարըՀայ պաշտոնյա, Դուք ստացել եք պարգևավճար, որը հավասար է շարքային թոշակառուի 25 տարվա եկամտին. Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ն դարձել է «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով ՀամաԱրցախյան կրթամշակույթային միջոցառման հովանավորներից մեկըԵթե նրանք կոտրեն Իրանին, ապա կկտրեն Կովկասը Ռուսաստանից. «Փաստ»«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին». իրազեկման ակցիա՝ Երևանում Ոչ միայն տարածքային կամ ռազմական մրցակցություն. «Փաստ»«Սարգիսս միշտ ասել է, որ տուն է գալու, ի՞նչ իմանար, թե ինչպես է գալու». Սարգիս Դանոյանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց. Արամ ՎարդևանյանՍամվել Կարապետյանը վաղը տանը կլինի. Նարեկ ԿարապետյանՀանրային քննարկման է ներկայացվել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը. «Փաստ»Շրջանակային համաձայնություն, որը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունըԵկեղեցու դեմ ճնշման քաղաքականությունը և պետական ձախողումների քողարկումըԱմբոխը, արևը և լուռ քաղաքը. ո՞ւմ և ինչո՞ւ է Եկեղեցին «խանգարում». «Փաստ»Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ»«Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ»Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ»Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ»Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ»Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ»