Եգիպտական կրկեսում առյուծը հոշոտել է իրեն վարժեցնողին՝ հանդիսատեսի աչքի առաջ. տեսանյութ 16+
LifestyleԱռավել մանրամասն՝ Lraber.info
Եգիպտոսի կրկեսում առյուծը հոշոտել է իրեն վարժեցնողին հանդիսականի աչքի առաջ: Մասնագետի ստացած վնասվածքները մահացու են եղել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Ալեքսանդրիայում: Շոուի ժամանակ 35-ամյա վարժեցնող Իսլամ Շահինը փայտիկով առաջնորդել է առյուծներից մեկին աստիճանահարթակով բարձրանալիս, երբ մյուս առյուծը հանկարծակիորեն հարձակվել է տղամարդու վրա:
Տեսագրության մեջ լսվում են սարսափած ամբոխի ճիչերը, որոնք կենդանիների գրոհի ականատեսն են դարձել: