Ցնցող փաստեր էներգետիկ ըմպելիքների վտանգավորության մասին. իմանալով այս ամենը, երբեք չեք...
LifestyleԱնգլիացի խոհարար և մեդիաաստղ Ջեյմի Օլիվերն անկախ հետազոտական կազմակերպությունների օգնությամբ կոչ է անում արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը դեռահասներին և երեիտասարդներին: Orer.am-ը կներկայացնի մանրամասները.

Ըստ հետազոտությունների արդյունքների, դեռահասների 2/3-ն ամեն օր օգտագործում են էներգետիկ ըմպելիքներ: Անգլիացի բժիշկները նշում են, որ ըմպելիքի օգտագործումից 20 րոպե հետո, դեռահասների մոտ նկատվում են սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ, իսկ 35 րոպե հետո առողջ մարդկանց 80%-ի մոտ նկատվում է արյան ճնշման բարձրացում: Գլխապտույտները և այլ կողմնակի հետևանքները, որոնք ուղղակիորեն կապված են էներգետիկ ըմպելիքների օգտագործման հետ, հանգեցնում են հավասակշռության խախտման և լուրջ վնասվածքների պատճառ են դառնում: 9-14 տարեկան երեխանները, որոնք փորձել են էներգետիկ ըմպելիքներ ծնողների հսկողության տակ, ցուցաբերել են ալկոհոլային հարբածության և թմրանյութերի օգտագործումից առաջացող նշաններ. ոչ կապակցված խոսք, ցրվածություն, գերակտիվություն...

Ռուսաստանում 2018թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է օրենքն, ըստ որի երկրի տարածքում արգելվում է ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների արտադրությունը և վաճառքը: Օրենքի ընդունման գործընթացում նշվել է, որ ալկոհլային էներգետիկ ըմպելիքները հիմնականում օգտագործում են երիտասարդները, որը խիստ բացասկան ազդեցություն է գործում նրանց առողջության վրա: