Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: