Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ծննդյան օրը նշել է Ռայոլայի և Պոգբայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Մխիթարյանը լուսանկար է տեղադրել սոցցանցերում: Մխիթարյանը ծննդյան օրվա երեկոն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Ֆրանսիայի ազգային թիմի հարձակվող Պոլ Պոգբայի և իր գործակալ Մինո Ռայոլայի հետ: Լուսանկարի տակ Մխիթարյանը գրել է. «Ինչ եմ ստանալու իմ ծննդյան օրվա առթիվ»:
Հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը դարձավ 29 տարեկան: Մխիթարյանը 2006 թվականին դարձել է Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ի կազմում: 2008 թվականին կիսապաշտպանն իր նորամուտն է տոնել Հայաստանի ազգային թիմի կազմում, ուր մինչ օրս խփել է 25 գոլ՝ դառնալով Հայաստանի հավաքականի ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: Ինչպես նաև ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է: Նա 8 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: