Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել
ՀասարակությունԱրաբկիր շտապօգնության ենթակայանից հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի տներից մեկի լոգարանում մի տղամարդ հայտնաբերել է իր դստեր դին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր:
«Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»,- ասացին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: