Ջոկովիչը անսպասելի պարտություն կրեց. «Australian open»
ՍպորտՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը անակնկալ պարտություն կրեց Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 4-րդ փուլում Նովակ Ջոկովիչի մրցակիցը Հարավային Կորեան ներկայացնող Չհուն Հենն էր: 3 ժամ 24 րոպե ձգված մրցախաղում սերբ թենիսիստն անսպասելի պարտություն կրեց 6:7, 5:7,6:7 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից:
Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի տարվա 4 մրցաշարերից (Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի բաց առաջնություններ և Ուիմբլդոն) առաջինն է: Այն կեզրափակվի հունվարի 28-ին: «Australian Open»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 43 միլիոն ԱՄՆ դոլար: 2017 թվականին մրցաշարի տղամարդկանց մենախաղերի հաղթող դարձավ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, իսկ կանանց մենախաղերում` Սերենա Ուիլյամսը (ԱՄՆ):