Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով հունվարի 22-ին ժամանել է Ֆրանսիա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունի, Հանրապետության Նախագահի այցի ծրագիրը մեկնարկել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ հանդիպմամբ: Հանդիպման սկզբում զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած քսանվեց տարիները նշանավորվել են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ կապերի վերընթաց զարգացմամբ և այդ հարաբերությունները կրում են սերտ բարեկամական ու գործընկերային բնույթ, ինչի վկայությունն են բոլոր մակարդակների երկկողմ ակտիվ շփումները։ 

Հանրապետության Նախագահը և Փարիզի քաղաքապետը ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները թե՛ Փարիզում և թե՛ Երևանում` ընդգծելով գործընկեր մայրաքաղաքների միջև զարգացող ու ամրապնդվող համագործակցությունը, որում, ըստ Նախագահի, մեծ է քաղաքապետ Անն Իդալգոյի անձնական ներդրումը։ Նախագահը հույս է հայտնել, որ փոխադարձ վստահությունը, ինչպես նաև տիկին Իդալգոյի՝ Հայաստան կատարած այցերի տպավորությունները կնպաստեն Երևանի ու Փարիզի միջև առավել համարձակ և առարկայական ծրագրերի իրականացմանը։ 

Հանրապետության Նախագահը շնորհավորել է քաղաքապետին` Փարիզը «Հորիզոն 2020»-ի շրջանակներում Եվրոպայում ամենանորարար, ամենաստեղծարար քաղաքը ճանաչվելու կապակցությամբ։ Նախագահը նշել է, թե տեղյակ է, որ Փարիզի ու Երևանի քաղաքապետարանների միջև գրեթե ամենօրյա սերտ շփումներ կան, և որ Փարիզը պատրաստակամ է Երևանի հետ կիսելու իր լավագույն փորձն, ու արդեն կան այդ պատրաստակամության շատ որոշակի դրսևորումներ: 

Անն Իդալգոն դրվատանքով է խոսել Փարիզի հայկական համայնքի մասին՝ ընդգծելով, որ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ ամենատարբեր բնագավառներում մեծ հաջողությունների են հասել և զգալի ներդրում ունեն քաղաքի զարգացման գործում, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում: Փարիզի քաղաքապետը հիացմունքով է արտահայտվել նաև «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին` Նախագահին տեղեկացնելով, որ նախատեսում են ընթացիկ տարում հայկական նախագիծ հանդիսացող «ԹՈՒՄՈ»-ի օրինակով կենտրոն ստեղծել Փարիզում, որը կդառնա երկկողմ բարեկամության ևս մի կամուրջ։ 

Սերժ Սարգսյանը, հանդիպման պատեհ առիթով, քաղաքապետ Անն Իդալգոյին հրավիրել է մասնակցելու մայրաքաղաք Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակներում անցկացվելիք միջոցառումներին: Փարիզի քաղաքապետը շնորհակալությամբ և սիրով ընդունել է հրավերը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ ժողովուրդ է և ջերմությամբ է իր պատմության էջերում պահում այն անունները, որոնք հաղորդակից են իր խնդիրներին։ Այս համատեքստում Նախագահը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել Անն Իդալգոյին հայերին հուզող խնդիրների և փարիզաբնակ հայերի հանդեպ նրա կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության և զգայունության համար: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, ստորագրված շրջանակային համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը և Հայաստանում իրականացվելիք բարեփոխումներին: 

Հանդիպումից հետո Փարիզի քաղաքապետարանում, ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի այցելության, տեղի է ունեցել ընդունելություն, որին ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ: Ընդունելության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և քաղաքապետ Անն Իդալգոն հանդես են եկել ելույթներով:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Փարիզի քաղաքապետարանում կայացած ընդունելության ժամանակ

Հարգելի՛ տիկին քաղաքապետ, հայ ժողովրդի սիրելի՛ բարեկամ, 
Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ կրկին հյուրընկալվելու այստեղ՝ Փարիզի քաղաքապետարանում, որն իր ճարտարապետական կատարելությամբ կարող է զարդարել մշակութային հարուստ ավանդություններ ունեցող՝ աշխարհի ցանկացած երկիր: Իրոք, հուզիչ է ելույթ ունենալ, հանդիպել հայրենակիցների հետ այնտեղ, որտեղ հարյուրամյակներ շարունակ աշխարհի ամենահմայիչ քաղաքներից մեկի՝ Փարիզի պատմությունն է կերտվել, , որտեղ մշտապես հյուրընկալվել են ժամանակների ականավոր դեմքերը, քաղաքական գործիչները, մտավորականներն ու արվեստագետները:

Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ուրախ եմ նաև այս ջերմ մթնոլորտում ձեր ներկայության համար։ Նաև շնորհիվ ձեզ եմ մշտապես հպարտություն զգում այս երկիր այցելելիս։ Ի դեմս ձեզ՝ ֆրանսահայությունն իր աշխատասիրությամբ, մտավոր ներուժով և արժանապատիվ կեցվածքով ուրույն տեղ ունի այս քաղաքի, այս երկրի բարգավաճման գործում։ Ամեն անգամ այցելելով Փարիզ և Ֆրանսիայի այլ հայաշատ վայրեր՝ նորովի եմ բացահայտում, թե որքան խորն են մեր պատմական կապերը:

Ինչպես ասում էր ֆրանսիացի ժողովրդի ականավոր զավակ Վիկտոր Հյուգոն.«Փարիզն իր դռներն է բացում, և ժողովուրդներն այստեղ գալիս են ՝ գերված հսկա մագնիսով»։ Այդ մագնիսը հենց ֆրանսիացի ժողովուրդն է, որի հյուրընկալ ու մարդասեր ոգին ևս մեկ անգամ իրեն դրսևորեց, երբ հնարավորություն տվեց Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցներին հանգրվանել այս հրաշալի երկրում։

Շնորհակալ ենք, տիկի՛ն քաղաքապետ, որ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ֆրանսահայությունը, փարիզահայությունը վայելում է Ֆրանսիայի իշխանությունների հոգածությունը։ 
Եվ օգտվելով առիթից՝ ուզում եմ մեկ անգամ ևս դրվատանքի խոսքեր ասել այստեղ ներկա ու բացակա իմ հայրենակիցներին, որ մեր կողքին էին ավերիչ երկրաշարժի, Արցախյան պարտադրված պատերազմի օրերին, որ մեր կողքին են նաև այսօր՝ մեր երազանքների Հայրենիքը կերտելու օրերին: Ձեր ներկայությունը, սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկրում շատ տեսանելի է։ 

Հայաստանը հաղթահարում է դժվարությունները՝ համալիր բարեփոխումների միջոցով ամրապնդելով ժողովրդավարական հաստատությունները, խթանելով ազատ շուկայական տնտեսության զարգացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների աճը, նորարարական գաղափարների իրագործումը։ 

Տիկի՛ն քաղաքապետ,

Շատ շնորհակալ եմ Ձեր և՛ գործերի, և՛ խոսքերի համար` կապված Թումոյի հետ: Գիտեք, Երևանը, Փարիզից շատ բան է սովորել և շատ բան է ընդօրինակել: Թող մի բան էլ Փարիզը Երևանից ընդօրինակի: Մենք դրա համար շնորհակալ ենք: Տարեցտարի մեծանում է նաև Հայաստանի միջազգային ներգրավվածությունը՝ որպես կայուն ու վստահելի գործընկեր, ամրապնդվում են առկա կապերն ավանդական գործընկերների հետ։ Այս առումով, իհարկե, նշանակալի էր 2017 թվականի նոյեմբերին Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի լիարժեք կյանքի կոչումը մեզ համար առաջնային հանձնառություն է։

2018 թվականը կարևոր տարի է մեզ համար, և ի թիվս այլ իրադարձությունների՝ այս տարի մենք տոնելու ենք Հայաստանի առաջին Հանրապետության 100-րդ տարեդարձը, Երևանի հիմնադրման 2800-ամյակը, իսկ աշնանը հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Իհարկե, այս բոլոր միջոցառումներն էլ շատ կարևոր են մեզ համար, բայց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը յուրատեսակ կարևորություն ունի Հայաստանի համար, որովհետև այն իր ընդգրկմամբ թերևս ամենածավալուն իրադարձությունն է և վկայում է մեր երկրի հանդեպ աշխարհի կեսը միավորող այդ կառույցի հավաքական վստահության ու հավատի մասին: Սիրով հրավիրում եմ բոլորիդ ներկա գտնվելու այս հիշարժան միջոցառումներին: Մենք դրա համար միայն ուրախ կլինենք: Եվ շատ շնորհակալ եմ, տիկի՛ն քաղաքապետ, որ Դուք համաձայնեցիք գալ ու մասնակցել գոնե այդ միջոցառումներից մեկին:
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ վերջին տարիներին արդյունավետ փոխգործակցություն է ձևավորվել նաև Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային ասոցիացիայի միջև, որի շրջանակներում մշտապես աջակցություն է ցուցաբերվում Երևանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը: 

Հարգելի՛ տիկին Իդալգո,

Ես մեծապես կարևորում եմ այն համագործակցությունը, որ ծավալվում է մեր երկրների միջև ապակենտրոնացված մակարդակով։ Յոթ տասնյակից ավելի փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում իրականացվող բազմաթիվ համատեղ ծրագրերը զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում մեզ համար ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև արժեքներ փոխանցելու կարևորություն ունեն: 

Իհարկե, հետամուտ ենք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում եվրոպական նորմերի ու չափանիշների ներմուծմանը, մեր քաղաքներն ավելի գեղեցիկ, բնակիչների և հյուրերի համար ավելի հարմարավետ դարձնելուն։ Ուրախ եմ, որ 2017 թվականին Փարիզը ճանաչվել է Եվրոպայի ամենաստեղծարար քաղաքը՝ «Հորիզոն-2020» ծրագրի կողմից: Վստահ եմ, որ մեր մայրաքաղաքը սովորելու շատ բան ունի Փարիզից թե՛ լավ կառավարման փորձի թե՛ նոր տեխնոլոգիաների և թե՛ բնապահպանական ծրագրերի ներդրման առումով: Իհարկե, երբեք Երևանը Փարիզ չի լինելու, բայց շատ-շատ բաներ մենք ժամանակի ընթացքում վերցրել ենք և շարունակելու ենք վերցնել, և որպեսզի մեր հինավուրց մայրաքաղաքները մշտապես իրար օժանդակեն, օգնեն` մեր շփումները պետք է լինեն երկարատև, պետք է լինեն հավերժ, որովհետև շփումներով են ամրապնդվում բարեկամությունը, համագործակցությունը, շփումների ժամանակ է, որ ծնվում են նոր գաղափարներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ մենք տիկին քաղաքապետի ընդունարանում կարճ զրույց ունեցանք, և այդ հանդիպման ժամանակ ես տիկին քաղաքապետին ասացի, որ հայ ժողովուրդը երախտապարտ ժողովուրդ է և իր պատմության էջերում միշտ ջերմությամբ է պահում այն մարդկանց, ովքեր հաղորդակից են լինում մեր խնդիրներին: Տիկին Իդալգոն այդ մարդկանցից մեկն է, և ես առաջարկում եմ բոլորս միասին ծափահարենք տիկին քաղաքապետին նրա ջերմության, նրա զգայունության և մեր ժողովրդի նկատմամբ նրա վերաբերմունքի համար:

Մոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է