Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին
ՍպորտՏիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը:
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը կատարեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հրաչիկ Թավադյանը:
Կանանց պայքարում առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրեց Մարիա Կուրսովան, 6 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը դարձավ արծաթե մեդալակիր (Ղուկասյանը արծաթե մեդալ էր նվաճել նաև 2017 թվականին), իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով կիսեցին 3-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր ճանաչվեց Գալոյանը:
Տղամարդկանց պայքարում Հայաստանի նորընծա չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն էր, իսկ եռյակի վերջում՝ Արման Փաշիկյանը: