Իրանցի ռեժիսորը կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել՝ նվիրված հայրական զոհաբերություններին. այն տեսնելը պարտադիր է
LifestyleԱղբյուրը` Lraber.info
Շատ հաճախ ամենահզոր և խորիմաստ պատմությունները միևնույն ժամանակ ամենապարզն ու կարճն են լինում։ Կարելի է հիշել Էռնեստ Հեմինգուեյի կարճ պատմությունը, որը բաղկացած է ընդամենը մի քանի բառերից՝ «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ ամբողջովին նոր»։ Իրանցի ռեժիսոր Յաշլի Ալիզադեն (Yashli Alizadeh) իր կարճամետրաժ ֆիլմով ցույց է տալիս այն զոհողությունները, որոնց գնում է ընտանիքի հայրը՝ ընտանիքի մյուս անդամների բարօրության համար։
Առաջարկում ենք դիտել նրա ֆիլմը, որը Ձեզանից կխլի ընդամենը 2 րոպե ժամանակ, սակայն հսկայական փոփոխությունների պատճառ կդառնա Ձեր և Ձեր ծնողների հետ հարաբերություններում։