Դրեք ոտքերն այս լուծույթում 20 րոպե և կազատվեք տհաճ հոտից, հոգնածությունից....
LifestyleԱյս պարզ պրոցեդուրան ոչ միայն կազատի ձեզ ոտքերի տհաճ հոտից, այլ նաև հոգնածությունից, ինչպես նաև շատ արդյունավետ է ոտքերի և եղունգների սնկային հիվանդության դեպքում, մաքրում է օրգանիզմը վնասակար նյութերից և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը: Փորձեք և անպայման կզգաք այս միջոցի բարերար ազդեցությունը: Արդյունքը նկատելի կլինի առաջին իսկ պրոցեդուրայից հետո:
Orer.am-ը կներկայացնի անհրաժեշտ բաղադրիչները.

1. 2 ճաշի գդալ սոդա
2. 1 ճաշի գդալ ծովի աղ
3. 1 ճաշի գդալ խնձորի քացախ
4. 10 կաթիլ եթերային յուղ, ձեր ընտրությամբ
Տաք ջրի մեջ լցրեք աղը, լուծեք: Այնուհետև թասի մեջ լցրեք անհրաժեշտ քանակությամբ տաք ջուր, ավելացրեք խնձորի քացախն, այնուհետև ավելացրեք աղով պատրաստված լուծույթը և եթերային յուղը: Պահեք ոտքերը ջրի մեջ 20-30 րոպե: Արդյունքն անպայման կգոհացնի ձեզ: