Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսու»-ում
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսու» ակումբում:
Այդ մասին տեղեկացնում է Prosports.kz-ն: Հովհաննիսյանը մի քանի օր առաջ մինչև 2020 թվականը պայմանագիր էր կնքել Երևանի «Ալաշկերտ»-ի հետ, սակայն ակումբի ղեկավարների թույլտվությամբ մեկնել է Թուրքիա, որտեղ էլ միացել է «Ժետիսու»-ին:
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բելառուսական «Տորպեդո ԲելԱԶ»-ում և ճանաչվել նախորդ մրցաշրջանի՝ թիմի լավագույն ֆուտբոլիստ:
Ի դեպ, «Ժետիսու»-ի հետ արդեն պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանը, ով նախորդ մրցաշրջանում ելույթ էր ունենում ուկրաինական «Ստալ»-ում: