Սևահեր, թե՞ շիկահեր. իրականում ինչպիսի՞ կանանց են նախընտրում տղամարդիկ
LifestyleՀաճախ մենք առաջնորդվում ենք կարծրացած պատկերացումներով և չենք էլ մտածում, թե ինչ հիմքեր ունեն դրանք Orer.am-ը կփորձի պարզաբանել դրանք.
1. Ինչու ենք մենք կարծում, որ սևահերները շիկահերներից ավելի խելացի են: Կա կարծիք, որ պատճառը հայտնի շիկահեր դերասանուհիների մարմնավորած կերպարներն են` Ռոզալի Դյուտտեի, Մերիլին Մոնրոյի, ինչպես նաև այդ կարծիքն ամրապնդել է Բարբի տիկնիկի կերպարը:

2. Կա այնպիսի կարծիք, որ աղջիկները նախընտրում են հումանիտար ուղղվածություն ունեցող բնագավառները, իսկ տղաները` մաթեմատիկական և տեխնիկական:

3. Համարվում է, որ տղամարդիկ լռակյաց են, իսկ կանայք շատախոս: Այսպիսի կարծիք է առաջացել այն բանից հետո, երբ հոգեբան Լուան Բրիզենդին հայտնել է, որ կանայք օրեկան 20 հազ. բառ են արտաբերում, իսկ տղամարդիկ ընդամենը 7 հազ.: Սակայն նորագույն հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք և տղամարդիկ հավասարապես սիրում են շատախոսել, պարզապես կանայք կարողանում են ազատորեն քննարկել իրենց խնդիրները, իսկ տղամարդիկ խուսափում են այդպիսի վարքագծից:

4. Գնումներ կատարելը կանանց սիրելի զբաղմունքներից մեկն է: Նրանք բավականին երկար ժամանակ են տրամադրում գնումներ կատարելուն, իսկ տղամարդիկ նախընտրում են հնարավորինս արագ գնումներ կատարել և հեռանալ առևտրի կենտրոնից:

5. Աղջիկները նախընտրում են վարդագույնը, իսկ տղաները` երկնագույնը: Այս կարծիքն առաջ է եկել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հավանաբար վարդագույնը ծաղիկների խորհրդանիշն է եղել, իսկ երկնագույնը` ծովայինների հագուստի գույնը: Հետագայում մարկետոլոգները օգտագործել են այդ գաղափարը, քանի որ գույների տարանջատումը խթանել է մանկական հագուստի վաճառքը:

6. Մեծամասնության պատկերացմամբ, ակնոցներ կրող անձինք լուրջ և խելացի են, քանի որ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք չափազանց շատ են կարդացել, որի հետևանքով էլ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջացել: Հնարավոր է, որ դա այդպես լինի, սակայն կարող է և չհամապատասխանել իրականությանը: