Մոուրա. Երջանիկ չեմ ՊՍԺ-ում
ՍպորտՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան խոսել է թիմում իր իրավիճակի մասին.
«Ես ծանր հարված եմ ստացել, քանի որ չեմ խաղում: Հիասթափված եմ, քանի որ հնարավորություն չեմ ունենում ցույց տալ իմ որակներն այնպես, ինչպես նախկինում:
Երջանիկ չեմ ՊՍԺ-ում: Հույս ունեի, որ կկարողանայի ինձ ցուցադրել այս ակումբում, սակայն սա այդ դեպքը չէ: Ինձ դուր է գալիս Լա Լիգան: Կարող եմ խաղալ այնտեղ իմ արագությամբ և տեխնիկայով:
Անկեղծ ասած տարբերություն չկա, թե որ ակումբում կշարունակեմ խաղալ: Գիտեմ, թե ինչի եմ ընդունակ»,- բրազիլացու խոսքերը մեջբերում է «L'Equipe»-ը: