42 տարեկանում նա 18-ամյա աղջնակի տեսք ունի. կապշեք, երբ իմանաք, թե ինչպես է նա... լուսանկարներ
LifestyleԱռաջին հայացքից կարելի է կարծել, թե այս կինը երիտասարդ ուսանողուհի է: Իսկ իրականում, շուտով կլրանա նրա 42-րդ տարեդարձը: Orer.am-ը կներկայացնի, թե որն է թայվանուհու երիտասարդության գաղտնիքը.

Համացանցի նոր աստղ Լուժե Խսյուն, շատերին է ցնցել իր անհավանական երիտասարդ տեսքով: Նա հայտնի դարձավ իր քրոջ՝ Շարոն Խսյուի շնորհիվ. 2015թ.-ին, Լու-եի քույրը՝ 35-ամյա դերասանուհին, հրավիրված էր հեռուստաշոուի, նա առաջարկեց քրոջն ընկերակցել իրեն: Որոշ ժամանակ անց նա Ֆեյբուքյան իր էջում շնորհավորել էր քրոջը 40-ամյակի կապակզությամբ և լուսանկարներ հրապարկել: Դերասանուհու երկրպագուները ցնցված էին՝ իմանալով Լուժեի իրական տարիքը: Նրանց կարծիքով՝ հարթ, առանց կնճիռների մաշկի և նորաձև ոճի շնորհիվ, Լուժեն դեռահաս աղջնակի տեսք ունի:

Լուժեն շատ արագ համացանցի աստղ դարձավ, Ինստագրամում նա ունի 302 հազ. հետևորդ, իսկ Ֆեյսբուքում՝ ավելի քան 340հազ.: Այդքան երիտասարդ տեսք ունենալու նրա գլխավոր գաղտնիքները շատ պարզ են՝ խմել շատ ջուր և պարբերաբար ուտել բանջարեղեն: Նա հատկապես ընդգծում է ջուր խմելը: Լուժեն ամեն օր խմում է մեծ քանակությամբ ջուր, խուսափում է քաղցր ըմպելիքներից, հատկապես կոկա- կոլայի օգտագործումից: Շատ է սիրում սև սուրճ, խմում է ամեն օր, առավոտյան: Բանջարենեղային դիետայի սիրահար է, հատկապես շատ է օգտագործում չինական բոկ-չոյ կաղամբ:

