Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Թաթուլ Մանասերյանը գնաճը զսպելու հստակ առաջարկներ է ներկայացնում

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գնաճը մեղմելու մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացրեց: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում տնտեսագետը կառավարությանն առաջարկեց գնաճը զսպելու համար թիրախավորել առաջին անհրաժեշտության 10 ապրանքախմբեր՝ խոստանալով ապահովել տնտեսագիտական մտքի անվճար մասնակցությունն այդ գործընթացի արդյունավետ իրականացմանը: 

«Կարծում եմ, որ որևէ մեկը գնաճի հետ կապված քննադատությունների և շատ հաճախ միակողմանի մեկնաբանություններից հաճույք չի ստանում: Ես պարտադիր պայման եմ համարում 10 ապրանքախմբի թիրախավորումը, դրանց վրա աշխատանք տանելը»,- նշեց տնտեսագետը:

Թաթուլ Մանասերյանը համոզվածություն հայտնեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականությամբ իր գործը կատարում է. «Երանի բոլոր մնացած կառույցներն այդ կարգապահությամբ և այդ պատասխանատվությամբ մոտենան  և լինի թիմային աշխատանք: Միայն դրամավարկային քաղաքականությամբ հնարավոր չէ գնաճը զսպել»,- ասաց Մանասերյանը:

Նա կարևորեց ներմուծվող ապրանքների գնաճը՝ ընդգծելով, որ այստեղ պետք է խոսել գերշահույթների մասին: «Ես ցանկանում եմ հորդորել՝ սրա վրա անպայման ուշադրություն դարձնել: Հարկավոր է հարկել գերշահույթ ստացողներին: Եթե նրանց ախորժակը չի մեռնում, չեն ցանկանում հաշվի նստել սոցիալական բաղադրիչի հետ, նրանց պետք է հարկել, իսկ գերշահույթների հարկման մեխանիզմները տարբեր են, և ես չէ, որ պետք է կառավարությանը դրանք բացատրեմ»,- ընդգծեց Մանասերյանը:

Տնտեսագետն ընդգծեց, որ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների պետական ռեզերվներ ունենալու մասին է հարկավոր մտածել. «Սա անհրաժեշտություն է, որպեսզի գնաճն էլ աստիճանաբար գնա: Այդ դեպքում մենք, օրինակ, դիզվառելիքի գծով չենք տեսնի միանգամից 60 դրամով թանկացում, այլ 20 դրամով»,- պարզաբանեց նա:

Թաթուլ Մանասերյանը նաև կարևորում է կառավարության գործելաոճը հանրության գնաճին պատրաստելու առումով: Նա շեշտում է, որ այդ առումով կառավարությունն ակնհայտ թերանում է: 

«Կառավարությունը պետք է ասի, թե ինչ դրական քայլեր է անում, բայց թերանում է: Ես մի քանի անգամ ասել եմ, որ մի քանի տարի առաջ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը հրաշալի և շատ կարևոր բարեփոխում էր, սակայն միայն նրա համար, որ կառավարությունում ոմանք թերացան, ժողովուրդը դուրս եկավ դրա դեմ՝ չպատկերացնելով այն դրական կողմերը, որ կարող էին լինել: Նույնն այսօր է կատարվում, գնաճի ազդեցությունն իրականում այնքան մեծ չէ, որքան որ տենդենցները ճիշտ չեն ներկայացվում: Կարևոր է նաև, որպեսզի պետությունը հստակ իրականացնի իր կարգավորիչ և վերահսկողական ֆունկցիաները»,- ասաց Մանասերյանը:

Նա անհրաժեշտություն է համարում տեղական արտադրանքի խթանումը: Տնտեսագետի գնահատմամբ՝ եթե չխթանվի տեղական արտադրությունը, Հայաստանը մշտապես կախված է լինելու արտերկրից:

«Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ այն 10 ապրանքախմբերի մասով, որոնք թիրախավորելու անհրաժեշտության մասին ես խոսեցի, մենք կարող ենք լինել առնվազն 90 տոկոսով ինքնաբավ երկիր»,- նշեց տնտեսագետը:

Եզրափակելով խոսքը՝ Թաթուլ Մանասերյանն ընդգծեց նաև նվազագույն աշխատավարձը և թոշակները բարձրացնելու, մարդկանց եկամուտներն ավելացնելու անհրաժեշտությունը:

 

Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»