«Չելսիի» հարձակվողը վարձավճարով տեղափոխվեց «Նյուքասլ»
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» հարձակվող Կենեդին մրցաշրջանի երկրորդ հատվածը կշարունակի «Նյուքասլում»: Այս մասին հայտնում է «կաչաղակների» պաշտոնական կայքը:
21-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Ռաֆայել Բենիտեսի թիմի հետ մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Կենեդին իր նորամուտը «թոշակառուների» կազմում նշել է 2015/16 թվականների մրցաշրջանում: ԱՊԼ-ի այս խաղարկությունում բրազիլացին դեռևս խաղադաշտ դուրս չի եկել:
«Ուրախ եմ այս հնարավորության համար: Նրանք իմ առջև բացեցին իրենց դռները, որպեսզի ես ցուցադրեմ իմ կարողությունները: Սա ավանդույթներ ունեցող ակումբ է, իսկ Բենիտեսը՝ հիանալի մարզիչ»,- ասել է Կենեդին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: