Երևան, 22.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ» Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ» «Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ» Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»


Կարգին թիմը` Կարգին Հասմիկի մասին

Lifestyle

Արդեն մեկ շաբաթ է անցել, ինչ ամուսնությունից հետո ԱՄՆ տեղափոխված դերասանուհի, երգչուհի Հասմիկ Ղարիբյանը` Կարգին Հասոն, հարազատների, ընկերների, մտերիմների, նաև՝ երկրպագուների կողքին չէ ֆիզիկապես:

 

Դերասանուհին հիվանդության ողջ ընթացքում ընկերներից գաղտնի է պահել այն: Վերջիններս այդ մասին տեղեկացել են նրա ամուսնուց` Ներսեսից` խոստանալով Հասմիկի մոտ ցույց չտալ, որ տեղյակ են դրանից:

PressIdent.am-ը զրուցել է դերասանուհու գործընկերների հետ, ովքեր բազմաթիվ դերեր են կերտել նրա հետ:

Մկրտիչ ԱրզումանյանՄկո

 

Շատ պարզ խոսող ու ճիշտն ասող մարդ էր. երբ ինչ-որ բան դուրը չէր գալիս, անմիջապես ասում էր, մեջը չէր պահում:

Հիանալի մարդ էր, շատ լավ ընկեր. Չգիտեմ` հիմա իր թողած դատարկ տեղը ոնց եմ լրացնելու: Դեռ շատ բան կարող էր անել, բայց, ցավոք սրտի, չհասցրեց:

Հիվանդանալուց հետո շատ էինք խոսում, միասին ապագայի հետ կապված պլաններ գծում: Ասում էի` շատ բան դեռ միասին կանեք, դու միայն շուտ ապաքինվի:

Արմինե Պողոսյան

 

Հասմիկի հետ միայն նկարահաման հրապարակում եմ շփվել: Աշխատանքից դուրս մենք հաճախ չէինք հանդիպում: Նրա մասին միայն լավ բաներ կարող եմ հիշել ու ասել: Շատ դրական աուրա ունեցող մարդ էր: Մտնում էր նկարահանման հրապարակ, տարածքն ուրախությամբ էր լցվում:

Ամիսներ առաջ ԱՄՆ-ում էի, երբ Հասմիկի ամուսնու ընկերներից մեկից իմացա նրա հիվանդության մասին… Անկեղծ ասած, երկար ժամանակ չէի կարողանում հավատալ, որ այդ կենսախինդ աղջիկը կարող է այդքան լուրջ հիվանդությամբ տառապել: Զանգահարեցի նրան, առաջարկեցի հանդիպել, բայց մեր հանդիպումն այդպես էլ չստացվեց:

Անդրանիկ Հարությունյան` Անդո

 

Դեռ շոկի մեջ եմ, չեմ կորողանում և չեմ ուզում հավատալ, որ մեր «գիժ» ընկերը մեզ հետ չէ: Այդքան կենսախինդ, ուրախ, կյանքով լի կինը չպետք է այսքան շուտ մահանար: Դեռ այնքան անելիքներ ուներ՝ թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական բնագավառներում: Չհասցրինք նրան ամբողջությամբ բացահայտել: Նա ինձ համար և՛ ընկեր էր, և՛ լավ խորհրդատու: Կարողանում էի իր հետ կիսվել. միշտ օգտագար խորհուրդներ էի լսում:

Նկարահանման հրապարակում իր գործի գիտակն էր, իրեն վստահված դերերը հիանալի էր ներկայացնում:

Հիվանդության մասին մեկ ու կես տարի է՝ ինչ գիտեմ, բայց երբեք իրեն ցույց չեմ տվել, որ տեղյակ եմ: Նա չէր ուզում, որ իրեն խղճայինք, ուզում էր` հիշեինք այնպիսին, ինչպիսին վերջին անգամ տեսել ենք` ուրախ, ծիծաղը դեմքին:

Մեկ ամիս առաջ ԱՄՆ-ում էինք. զանգեցի, որ հանդիպենք, բայց հեռախոսազանգիս չպատասխանեց: Չգիտեմ ինչի` վստահ եմ` այդ պահին արթուն էր, ուղղակի չցանկացավ մենք իրեն այդ վիճակում տեսնենք:

Չեմ հավատում, որ հիվանդությունը հաղթեց իմ ուժեղ ընկերոջը :(

Ռաֆայել ԵրանոսյանՌաֆո

 

Չեմ ուզում ընկերոջս մասին անցյալով խոսել. նա եղել է ու կլինի իմ ընկերը, ով տարիներ առաջ մեկնեց Միացյալ Նահանգներ ու մինչ օրս այնտեղ է` իր ընտանիքի կողքին:

Մեր հարաբերությունները գործնականից ավելին էին: Հաճախ էինք հանդիպում, միասին զբոսնում, ինչ-որ տեղ սուրճ խմում, խոսում, ծիծաղում: Հասմիկը կյանքով լի էր, շատ դրական:

Նրա հետ կապված ամեն մի պահն ինձ համար վառ հիշողություն է, այնքան լավ ու հիանալի օրեր ենք միասին անցկացրել… Նրա հետ նման բան չպիտի լիներ :(

Հիշեցնենք, որ դերասանուհին մահացել է նոյեմբերի 2-ին, ԱՄՆ-ում: Նա տառապում էր կրծքագեղձի քաղցկեղից:

Նյութը` PressIdent.am-ի

Շուտով. Նարեկ Կարապետյանի հարցազրույցը Մարիո Նաուֆալին «Ճշմարիտ խոստում 4» գործողության 71-րդ ալիքի ընթացքում ԻՀՊԿ-ն ծանր հրթիռներ է արձակել Իսրայելի վրաՌուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington PostԱմենամատչելի Bugatti-ն՝ 23,599 դոլար արժողությամբ հեծանիվը․ հասանելի շքեղություն՝ լեգենդար հիպերմեքենաների վարպետիցՄենք գնում ենք բացարձակ հաղթանակի․ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է․ Արթուր ՄիքայելյանՆախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. ՓաշինյանԻրանը երկու բալիuտիկ հրթիռ է արձակել Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո Գարսիա ամերիկյան և բրիտանական ռազմաբազայի ուղղությամբԳոհար Ավետիսյանի նոր ֆոտոշարքը Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 3 վարչական շրջաններումԴու ո՞վ ես, քեզ դիմեցի 2018 թվականից, բան չարեցիր, քաղցկեղս դարձրիր 4-րդ ստադիա. քաղաքացին՝ ՓաշինյանինՔրեական ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու մեղադրանքով հետախուզվողիԹեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ ԱրաղչիՍամվել Կարապետյանը և միջազգային անվտանգության թիմը կբերեն ուժեղ խաղաղությունԼևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմումՌոբերտ Ամստերդամի հայտարարությունըԱՄՆ-ն Եվրոպայից տեղափոխել է Patriot հակահրթիռային համակարգերը Մերձավոր Արևելք Իշխանության բուրգում գործում են բացառապես ներկուսակցական նարատիվներով, իսկ այդտեղ պետություն, ինստիտուտներ, արժեհամակարգ գոյություն չունեն. Տիգրան ԱբրահամյանՉպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Տալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանՄարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱկնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)Ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը, արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը. «Փաստ»Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ուզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ Արզումանյան«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ուսանողական տարիք և ուսանողական տանիք. Հրայր Կամենդատյան