«Աթլետիկի» պաշտպանը «Մանչեսթեր Սիթի» կտեղափոխվի երկուշաբթի
ՍպորտԲիլբաոյի «Աթլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:
Ըստ բասկյան «El Correo» պարբերականի` «քաղաքայինները» հունվարի 29-ին կվճարեն ֆրանսիացի պաշտպանի հրաժարագինը, որը կազմում է 65 մլն եվրո:
Դրանից հետո Լապորտը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ:
Նշվում է, որ պաշտպանը չի մասնակցի «Էյբարի» հետ հանդիպմանը: «Մանչեսթեր Սիթիի» իրավաբանները գործարքի շուրջ աշխատանքները սկսել են հունվարի 24-ից: