Սուպեր Սաքոն բնակարան կնվիրի վանաձորցի ընտանիքին
LifestyleArmtimes.com-ը գրում է.
Սուպեր Սաքոն ու համաշխարհային հիթ դարձած «Մի գնա» երգի հեղինակ Արտակ Արամյանը առաջիկայում բնակարան կնվիրեն Վանաձորի անապահով ընտանիքներից մեկին:
Այս տեղեկութությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Արտակ Արամյանը, նշելով, որ մտահղացումը եղել է անձամբ Սուպեր Սաքոյից. «Սուպեր Սաքոն նպատակ ուներ բարեգործություն անել, ու քանի որ «Մի գնա» երգի հեղինակը վանաձորցի է, Սպիտակցի Հայկոն` լոռեցի, որոշվեց, որպեսզի այդ ամենն արվի մեր քաղաքում` Վանաձորում»,- ասաց Արտակ Արամյանը, նշելով, որ ընտանիքը կա, բնակարանը գնվել է, ներկա դրությամբ վերանորոգման աշխատանքներ են տարվում, որպեսզի բնակարանը պատշաճ վիճակում նվիրեն տան տերերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։