Ինչ է անում Ջենիֆեր Լոպեսը, որպիսի 47 տարեկանում 30-ամյա կնոջ տեսք ունենա
LifestyleԱյս տարի լրանում է Ջենիֆեր Լոպեսի 48-րդ տարեդարձը, որին դժվար է հավատալ, քանի որ նա գրեթե 20 տարի իր իրական տարիքից երիտասարդ է երևում: Orer.am-ը կներկայացնի, թե ինչ բյութի- կանոնների է նա հետևում, ինչպիսին է նրա սննդակարգը՝ հարթ և գեղեցիկ մաշկ ունենալու համար:

Ջենիֆերը խոստովանում է, որ վաղուց հրաժարվել է ալկոհոլից, սուրճից, ծխախոտից և աշխատում է սնվել օրգանիկ մթերքով: Առավոտը երգչուհին սկսում է պրոտեիներով հարուստ կոկտեյլով և մրգերով: Ճաշին նախընտրում է ձուկ և աղցան: Նրա սիրելի մթերքներից են բրոկոլին, բուլղարական պղպեղը, դդմի սերմերը, ամենօրյա սննդակարգում ընդգրկված է նաև մսամթերք, երգչուհին նախընտրում է հավի և խոզի միս:

Լոպեսը խոստովանում է, որ ծանրաբեռնված օրակարգի պատճառով, հաճախ է դրսում սնվում, որպիսի խուսափի ֆաստֆուդի և չիփսերի օգտագործումից, իր հետ վերցնում է մրգեր և բանջարեղեն: Երբեմն նաև չի հրաժարվում քաղցրավենիքից: Բեյսբոլիստ Ալեքս Րոդրիգեսի խոսքերով, որի հետ Ջենիֆերը հանդիպում է վերջին ամիսներին, երգչուհին շատ է սիրում շոկոլադե չիփսեր և թխվածքաբլիթներ, ինչպես նաև պաղպաղակ:

Լոպեսը բավականին ժամանակ է անցկացնում նաև մարզասրահում, երկու անձնական մարզիչ ունի, մեկը Լոս-Անջելեսում, մյուսը Նյու-Յորքում: նրանցից յուրաքանչյուրը վարժանքների իր ծրագիրն ունի, հենց դրանում էլ կայանում է երգչուհու հաջողության գաղտնիքը. լավագույն արդյունքը ստանալու համար, անհրաժեշտ է կատարել տարբեր տիպի վարժություններ և չկենտրոնանալ մեկ սպորտաձևի վրա: Երգչուհին զբաղվում է նաև սպորտով: Այդպիսի խորհուրդ նրան տվել է Ջենիֆեր Էնիստոնը: