Երևանի քաղաքապետարանը շարունակելու է բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված ծրագրերը. Տ.Մարգարյանը շնորհավորել է Հայոց բանակի օրվա առթիվ
ԲլոգԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
Սիրելի՛ զինվորներ,
պարոնայք սպաներ, Հայոց բանակի հարգարժան վետերաններ և ազատամարտիկներ,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և իմ անունից, սրտանց շնորհավորելով Հայոց բանակի օրվա առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, ամուր կամք, ուժ ու կորով:
Վստա՛հ եմ, որ շարունակելու եք պատվով ծառայել հանուն մեր երկրի և ժողովրդի, ու վստահեցնում եմ ձեզ, որ Երևանի քաղաքապետարանն էլ շարունակելու է բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր քաջերին և խորին խոնարհում՝ զոհված մեր հերոսների հիշատակին:
