Երբ նրա ամուսնուն տեսա, հասկացա՝ ինչու էր երազում կով տեսել. Իռեն Ուլիխանովա
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Երիտասարդների եւ սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվեց հունվարի 27-ին: Վերջին տարիներին այն առավել մեծ տարածում գտավ երիտասարդների շրջանում. այս տարի ևս տոնն ուղեկցվում է բազմաթիվ միջոցառումներով:
Տոնին նախորդող գիշերը բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես կռահել իրենց ապագա կողակցի ով լինելը, աղի բլիթ են համտեսում՝ սպասելով, որ այդ գիշեր իրենց երազում հենց Նա է իրենց ջուր տալու:
Վերջին ամսիներին ԱՄՆ-ում գտնվող պարուհի Իռեն Ուլիխանովան եւ ամուսինը՝ հումորիստ, ռեժիսոր Վահագն Գրիգորյանը, ինչպես ամեն տարի, այս տարի էլ տոնական այդ օրն անցկացրել են աշխատանքային մթնոլորտում: Life.panorama.am-ի հետ զրույցում պարուհին խոստովանեց՝ միայն մեկ անգամ է աղի բլիթ կերել, այն էլ ապարդյուն: Բայց աղի բլիթի զորությունը զգացել է մեկ ուրիշի փորձով:
«Որքան հիշում եմ՝ աղի բլիթ մեկ անգամ եմ կերել, այն էլ՝ հետաքրքրությունից դրդված: Այդ գիշեր երազումս տեսա, որ համերգի էի պատրաստվում Օպերայի բեմում: Բայց հիշում եմ՝ մայրիկիս ընկերուհին պատմում էր, որ ժամանակին աղի բլիթ է կերել, ու երազում տեսել էր կով, որը առվից ջուր էր խմում: Հետո, երբ նրա ամուսնուն տեսա, հասկացա՝ ինչու էր կով տեսել. դեմքը կովի էր նման»,-ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:
Շարունակությունը՝ այստեղ: