Արմեն Սարգսյանն այցելել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին
ՀասարակությունՀայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը այսօր այցելել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հասարակական-պետական գործիչ Սերգեյ Համբարձումյանին:
Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, վաստակաշատ գիտնական ասել է, որ իր համար հաճելի է Արմեն Սարգսյանին հյուրընկալել իր տանը, նրան ճանաչում է երկար տարիներ եւ բարձր է գնահատում նրա մարդկային որակներն ու անցած ճանապարհը:
Արմեն Սարգսյանը եւ ճանաչված գիտնականը զրուցել են երկրի զարգացման հեռանկարների մասին, կարեւորել գիտության ու կրթության դերը, ժամանակի պահանջներին համապատասխան արդյունավետ ու մրցունակ գիտական եւ կրթական համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը: Նրանք խոսել են նաեւ հասարակական կյանքում մտավորականի դերի մասին, երկիրն առաջ մղելու գործում կարեւորել հասարակության համախմբվածությունն ու վստահությունը: