Թումանյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ինչպես տեղեկացրին տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից, Գորիս – Սիսիան ավտոճանապարհին տեղ- տեղ մերկասառույց է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: