Չծերացող աստղեր, նրանց տեսքն անփոփոխ է արդեն երկար տարիներ. ո՞րն է նրանց գաղտնիքը...
LifestyleԱստղերը և հանրահայտ անձիք ավելի մեծ հնարավորություններ ունեն պահպանելու թարմությունն ու երիտասարդությունը, քանի որ լինելով ուշադրության կենտրոնում, նրանք ամեն ջանք գործադրում են մնալու միշտ գեղեցիկ և հմայիչ: Իհարկե, այս հարցում մեծ նշանակություն ունեն գենետիկան և առողջ ապրելակերպը, սակայն շատ կարևոր են նաև խնամքի միջոցները և գեղեցկության սրահների կողմից առաջարկվող ծառայությունները: Հաճախ, նայելով աստղերին, դժվար է լինում որոշել նրանց իրական տարիքը: Orer.am-ը կներկայացնի աստղերի, որոնք կարծես թե չեն ծերանում.
Շակիրա

Մոտ մեկ ամիս առաջ, Շակիրան նշել է իր ծննդյան 40-րդ տարեդարձը, որն անհավանական է թվում: Երգչուհին հիանալի տեսք ունի, մաշկը թարմ է, իսկ կազմվածքը նույնքան գեղեցիկ, ինչպիսին երիտասարդ ժամանակ էր:
Կայլի Մինոուգ

Անհավանական է, սակայն շուտով երգչուհին նշելու է 49-րդ տարեդարձը:
Եվա Լոնգորիա

Օրերս դերասանուհին նշել է ծննդյան 42-րդ տարեդարձը: Նա հավատացնում է, որ իրեն հիանալի է զգում այս տարիքում, իսկ ինչու ոչ, եթե նա այսպիսի շքեղ տեսք ունի:
Վանեսսա Պարադի

44-ամյա նրբաճաշակ Վանեսսա Պարադին իր ֆրանսիական ոճով տարբերվում է բոլորից: Նա երիտասարդ աղջնակի տեսք ունի:
Րիզ Ուիզերսպուն

Դերասանուհին նույնքան գեղեցիկ և թարմ տեսք ունի, ինչպես 20 տարի առաջ:
Նատալիա Օրեյրո

Իրավ որ անհավատալի է, այս տարի Նատալիան նշելու է 40-րդ տարեդարձը: Իհարկե դերասանուհին նշում է, որ խուսափում է այնպիսի դերերից, երբ անհրաժեշտ է լինում մարմնավորել իրենից երիտասարդ հերոսուհիների: