Ինչպիսի հագուստի հետ կրել ներկայումս նորաձև, ոճային ճտքակոշիկները՝ ստանալու համար անմոռանալի և տպավորիչ կերպար
LifestyleԿապիչներով ճտքակոշիկներ. այս սեզոնի գլխավոր հիթերից մեկը: Դրանք ներկայացվել են շատ դիզայներների աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրություններին. կոպիտ պլատֆորմով երկարաճիտք կոշիկներ կամ զինվորական ոճի ցածր, ինչպես նաև կանացի, նուրբ ճտքակոշիկներ, բոլոր տարբերակներն էլ տպավորիչ են և հետաքրքիր: Orer.am-ը կներկայացնի, թե ինչի հետ կրել կապիչներով ճտքակոշիկները՝ ստանալու համար անմոռանալի կերպար.
Կան նրբություններ, որոնց մասին իմանալով՝ կարող եք ունենալ հետաքրքիր, ոճային կերպար: Եթե ցանկանում եք նույնիսկ կոպիտ կոշիկներով կանացի տեսք ունենալ, խուսափեք ոչ կանացի հագուստներից՝ ընտրելով կաշվե բաճկոն, այն համատեղեք թավշյա կտորից կիսաշրջազգեստի հետ, որպիսի կերպարը մեղմ ստացվի: Այսպիսի կոշիկների հետ հիանալի են համատեղվում նաև երկար, տաք զգեստները, ժամանակակից բլուզ-զգեստները, միդի և մաքսի կիսաշրջազգեստները, ինչպես նաև ջինսե տաբատները, լեգինսները:





