Մոսկվայի մետրոյի գետնանցումում փլուզում է տեղի ունեցել
ՄիջազգայինՌԴ մայրաքաղաքային մետրոպոլիտենի «1905 թվականի փողոցի» կայարանի ստորգետնյա անցումում փլուզվել է փայտե կառույցը:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի արտակարգ ծառայությունների իրենց աղբյուրին: Ինչպես հաղորդվում է, միջադեպի հետևանքով 9 մարդ է տուժել:
Փլուզման տարածքը կազմել է 50 քառ. մետր: Անցումը շահագործվում է «Գորմոստ» ընկերությունը: Արտակարգ պատահարի հանգամանքները ճշտվում են: