Երբ ծնվեցին այս երկվորյակները՝ ոչ ոք չհավատաց աչքերին. միայն տեսեք, թե ինչ տեսք ունեն նրանք այսօր ու ինչով են տարբերվում մնացածից (Photo)
LifestyleՆերկայացնում ենք աֆրոամերիկյան ընտանիք, ուրտեղ յուրահատուկ երկվորյակներ ծնվեցին:
Կլեմենտինա Շիպլին իր երեխաների լուսանկարները հրապարակում է Instagram-ում: Կարճ ժամանակում երջանիկ մայրն ավելի քան 20 000 հետևորդ ունեցավ: Նրա ընտանիքում յուրահատուկ դեպք տեղի ունեցավ՝ երկբջիջ երկվորյակներ Իզաբելլան և Գաբրիելան մաշկի տարբեր գույնով ծնվեցին:
Իզաբելլան բաց գույնի մաշկ ունի, Գաբրիելան՝ ավելի մուգ, քան քույրը: Լուսանկարի մեկնաբանության մեջ Կլեմենտինան պատմեց, որ երկվորյակներից մեկը հորն է նման, մյուսը՝ իր 2-ամյա քրոջը՝ Անգելինային:
Instagram-ի հազարավոր օգտատերեր հիանում են երկվորյակներով, դրական մեկնաբանություններ են անում, բարեմաղթանքներ հղում: Ոմանք էլ բացասական մեկնաբանություն են գրում:
«Իզաբելլան շատ հանգիստ և լուռ երեխա է: Նա շատ է սիրում գրկախառնվել և խուտուտ»,- նշում է մայրը:
«Գաբրիելան սողալ սովորեց 5 ամսեկանում, այդ ժամանակից երբեք տեղում չի նստում: Էներգիայի փոքրիկ կծիկ է, այլ կերպ չես անվանի»: